Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղօթք առ մեզ Նարեկ անուանեալ, գործ արդարև անզուգական, առաւել ըստ մտացն բարգաւաճութեան և վսեմութեան ոճոյն, սորա գործ են դարձեալ մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի, զանազան ճառք ի սուրբ Կոյսն Մարիամ, յառաքեալսն, ի կենագործ խաչն Քրիստոսի: Այսմ դարու պատկանին նոյնպէս Ստեփաննոս Ասողիկ, հեղինակ պատմութեան Հայոց. ի սկզբանէ ազգիս ց1001 ամն, որ առ ճշգրիտ տարեգրութեան համարի նախապատիւ քան զայլս։ Ղևոնդ երէց, հեղինակ պատմութեան Մահմեդի և խալիֆաց արաբաւոց։

Ի սկիզբն մետասաներորդ դարու եկաց Յովհան Կոզեռն վարժ քաջ ի մաթեմատիքական ուսմունս։ Սա ըստ խնդրոյ Անանիայի՝ եպիսկոպոսի Վաղարշապատեցւոյ, գրեաց զճառ վասն տումարի, և զգիրս վասն քրիստոնէական հաւատոյ։ Գրիգոր Մագիստրոս Պահլաւունի*, որոյ ոճ կարի ծանր ստրկացեալ միանգամայն յունական դպրութեան, են սորա նամականիք վերաբերեալք ի քաղաքական կառավարութիւն , ի պատմական և փիլիսոփոսական գիտութիւնս. սոյն նա յայտնի է մեզ իբրև թարգմանիչ յոյն և ասորի գրեանց, զորս թէև ըստ ժամանակին անգթանալոյ կորուսեալ եմք։

Ի սմին մետասաներորդ դարու եկաց և Արիստակէս Լաստիվերտացի, հեղինակ պատմութեան Հայոց յ988 թուականէ ի թագաւորութենէ Գագկայ առաջնոյ ի տանէն Բագրատունեաց մինչև ց1071 թուականն։ Պատմէ նա գաղետալի կործանումն Անւոյ և Շիրակայ գաւառի։ Գրիգոր Վկայասէր թարգմանիչ վարուց սրբոց յասորի և ի յոյն լեզուաց, որոյ վասն և Վկայասէր կոչեցաւ։

Յերկոտասաներորդ դարու Գրիգոր Պահլաւունի ուղղագործեալ զտովմար և զտօնացոյց Հայոց և երգեալ զշարականս, թողու զաթոռ հայրապետութեան յաջորդել կրտսեր եղբօր իւրոյ Ներսիսի Շնորհալւոյ, որ վասն ի Հռոմկլայ բնակելոյն անուանեցաւ և Կլայեցի։ Բազմաթիվ են գրուածք սորա է առ ուսումնական և աստուածաբանական գրուածոցն, հարկաւորեմք պատկառ ակնածութեամբ ասել զայրս զայս արդարև հօտապետ և մխիթար Ազգային եկեղեցւոյ։

__________________________

  • Զբառդ «մագիստրոս» պիտի իմանալ ո՛չ ըստ մտաց այժմեան գործածութեան նորա առ եւրոպացիս, իբրև ուսումնական աստիճան, այլ քաղաքական վերապատուութիւն. հայք առ հասարակ չունելով զհամալսարան և զակադեմիա, չունին և զուսումնական մագիստրոսս կամ վարդապետս, գորս և ունել չկարեն չև յարուցեայ զամբարտակ համատարած գիտաթեան ի սեպհական համալսարանս. յիրաւի է կարեն հայք մագիստրոսական հասանել պատւոյ, այլ այն կամ ուսեալ յօտար համալսարանս, և կամ վկայեալ ի կաթողիկոսէն Հայոց, որպէս ըստ վերջնոցս տիրացու Մսեր Զմիւոնացի: