Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայարան հայկական հնախօսութեան, և իբրև ի լապտերէ իմեքէլոյս տալ ազգին անխոնջ երկասիրութեամբ։ Զփառս առնս մեծի, որ անձնագրաւ նահատակեցաւ ի լուսաւորութիւն ազգին, նսեմացուցանեն ընթացք նորա, այն է` հերձիլ նորա յեկեղեցւոյն Հայոց և անկանիլ ի գոգ պապին Հռովմայ, այլև աղճատել զգրածս նախնեաց մերոց ի դաւանաբանական մասին, թէև դատելով իբրև մարդ առողջահայեաց, չունեմք իրաւունս եպերելոյ զնա, վասն զի թողեալ [և] լքեալ յիւրայոցն' այնինչ զօգնութիւն եգիտ յօտարաց, [ի հարկէ ստիպեալ գտաւ՝ այնուհետև պաշտել և զդաւանութիւն որո՜ց՝ հիւրասիրութեամբ ընկալանն զնա, ցաւելի էին մեզ ընթացք Մխիթարա՜յ Սեբաստացւո՜յ, զայդ ոչ ուրանամք. բայց պատճառ ցաւելի իրողութեանս էր նոյն իսկ ուսումնատեաց և ուսումնահալած բարք հայկական աբեղենին, ըստ որում <1 անընթ>։ Բայց] թէ այսպէս և թէ այնպէս հայկականս դպրութիւն, աճիւնացեալ ի վեշտասաներորդ և եօթևտասաներորդ դարս, բորբոքեցաւ վերստին ի կայծէ, զոր ելոյց Մխիթար Սեբաստացի հանճարեղ մտացն ծննդականութեամբ։

Յաշակերտաց առնս մեծի և երևելւոյ, սկսեալ ի հիմնարկութենէ ուխտին ցայս վայր, երևեցան հոյակապ հայերենագէտք, որք բաւական գրեանս ըստ այլ և այլ առարկայից թարգմանեցին ի լեզու հայ յօտարաց, յորս ըստ իս, որչափ պատահեալ եմ գրուածոց նոցին առ հասարակ, կորովաբան թուին հարք՝ Վրթանէս Ասկերեան, երկոքին եղբարք Աւգերեանք, Ջախջախեան, Ինճիճեան իւրով [տաժանելի] աշխատութեամբ «Ստորագրութիւն հին Հայաստանի» և «Հնախօսութիւն Հայաստանեայց»։ Այվազովսքի իւրով պատմաբանական գրուածովք, ընտիր հայախօսութեամբ զոր առ սակաւս և եթ ոմանս տեսանեմք․ այո՜, չկարեմք նոյնպէս մոռանալ զՄիքայէլ Չամչեան Ա զպատմութիւն նորա յերիս մեծամարմին հատորս, այլ եթէ ուսաք զճշմարտութիւն պաշտել, բեր ապա [ասասցուք, աստէն], զի նա, որպէս վկայեաց այսմ ի նորումս «Եւրոպա» լրագիր Վիեննայի, 1853 առաջին թերթ յունուար 20, ելեալ ի ծոցոյ պապին, առեալ զգրիչ վասն պապին, ջանացեալ է միշտ պղտորել զընթացս հատ ու կոտոր աւանդութեանց, ազգային պատմութեանն վերաբերելոց, քանզի առ նմա գտանեմք ո'չ միայն զմասնաւոր ինչ ստութիւն, այլ ի բովանդակ ընթացս բանին զամբողջ առասպելս, հռովմէական եղջերուաքաղս։ Կաթողիկոսք մեր և առ հասարակ եկեղեցին լուսաւորչական մինչ հերքեն զկարծեցեալ գլխավորութիւն պապին Հռովմայ և զանտեղի իշխանութիւն նորա ի վեր այ ընդհանուր եպիսկոպոսաց իբրև փոխանորդ Քրիստոսի և գահակալ Պետրոսի, պատուհեի Չամչեանն ըստ քմաց նկարագրէ որպէս ինքն կամի, այլ ո՜չ որպէս իսկութիւն զործոյն