Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է այն ոճը, որ առանձին իրողութենների շարակարգից եզրակացություն է գործում․ այնուամենայնիվ ի՜նչպես արմատովին տարբեր է կերպարանվում ամեն մինի մեջ յուր սեփական մտահայեցությունը աշխարհի վերա։ Արիստոտելի մեջ լուսափայլ մտածողական կյանքը, Լեյբնիցի մեջ պատմական հասկացողությունը, Հումբոլդի մեջ տիեզերքի զուգապատշաճության գաղափարը՝ որպես մաքուր մարդկության պատվանդան։ Հումբոլդի մեծությունը նորա մեջ չէ, որ նա անչափ շատ տեսակ բաներ գիտեր և յուր բազմագիտությանը ընծայում էր հարգ, որ կարելի էր համարել անձնական ունայնասիրություն։ Ո՛չ․ շատ ու շատ առավել զորավոր էր նորա տիեզերական հոգու մեջ այն բնազդեցիկ հայացքը, թե մարդկեղեն բնավորությունը ունի յուր մեջ մի վերին միություն։ Արդարև, որովհետև նա գիտեր անպատմելի շատ բան, այդ պատճառով ևս ուներ մի անօրինակ նուրբ զգացողություն մարդկեղեն գիտության սահմանի մասին։ Թեպետև գիտակից էր նա յուր ահագին գիտնական սեփականությանը, բայց և այդպես էր նա ոչ թե միայն առավել սիրարժան, այլև առավել համեստ ուսումնականը, և ոչինչ կարծիք այնքան անհիմն չէ, որպես այն, իբրև թե Հումբոլդը սնափառության պատճառով սիրած էր ուսումնական հետաքննությունք, որոնց ճշմարտությանը և մեծակշռությանը չէ հավատացել ինքն ևս։ Ո՛չ․ նա արել է այդ հետաքննությունքը, որովհետև նորա դատողական իմացության ամեն մի հառաջադիմությունը և ամեն մի հայտնագործությունը բնության սահմանի մեջ նույնքան ևս զորացնում էր նորա սրտի վկայությունը, թե հայտնության և նորա տիեզերական ամբողջության մյուս կողմումը դրած էր մի բան, որին փորձական ճանապարհով միայն կարելի չէր վերահասու լինել, ուր մնաց թե կատարելապես բովանդակել նորան։ Ինչքան սխալվելու են նոքա, որ ոչինչ, բայց միայն հաշվարարություն, մի փորձառու պալատական մարդու կոկությունք կամեին տեսանել այն բանի մեջ, որ նա ցուցել է յուր մասնակցությունը ոչ թե միայն բարոյապես ընկերական խնդիրներին, այլև մանավանդ թե կրոնապաշտականներին։ Որովհետև նա մարդկային ընկերության ամենավերին և առավել արժանավոր խնդիրը համարում էր սահմանի տակ չփակել քննողականությունը, թույլ տալ ներգործել դատողական հետազոտությանը թե պատմաբանական և թե բնապատում գիտության մեջ, այս պատճառով ահա մի արդարախիղճ գործ էր նորա համար ցուցանել յուր հոգու մասնակցությունը և նոցա, որ զգալի բաների հետքումը որոնում էին մի անզգալի, մի իմանալի բան։ Ճշմարիտ է, որ Հումբոլդը խղճմտությամբ և արդարապես պատերազմած է նյութականության անհա

374