Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտո է ասվի Շիլլերյան հրապարակ. հեռացողներին հառաջընթաց էին երաժիշտների դասքը և գունավոր լուսատու լապտերները, ցուցանելով երգեցողության զանազան ձայները: Բայց մինչև դեպի խոր գիշեր երերվում էին զվարճ բազմությունք Շիլլերի արձանի առաջև, որ մինչև առավոտու լուսանալը մնաց լուսավորված գազեղեն բոցերով: Ես կամիմ հաղորդակից առնել ձեզ այն խոսքերին, որով քաղաքապետ գիտնական Րիթթեր ֆոն Զեյլերը վերջացրեց երեկյան Շիլլերյան տոնախմբությունը, նույնպես և այն, հանդիսի մեջ ասած ճառին, որ ասաց Հեյնրիխ Լաուբեն: Առաջինքը այսպես էին. «Նորին կայսերական մեծությունը ամենագթած կամքով սահմանել է, որ այս տեղս, որ այժմ կրում է Շիլլերի արձանը, ուր և մոտակա ապագայումս պիտո է կառուցանվի պալատական թատրոնատան նոր շինությունը, զարդարվի մեծ գերմանական բանաստեղծի անունով, մշտնջենավոր ժամանակով: Այս կայսերական սահմանադրությունը ցուցանում է ամենավերին մեծարանք հանճարին այն ազնիվ տղամարդի, որին մեք տոնում ենք այսօր, և այն անմահ գործերին, որ նա հրաշակերտել է. այդ սահմանադրությունը տալիս է մի հոգեպայծառ նվիրականություն այն անճառելի խնդությանը, որով մեր քաղաքը տոնախմբում է Շիլլերի հարյուրամյա հոբելյանը. դա իրավորում է բոլորեցուն բաղձանքը, որ սիրում են և մեծարում են գերմանական ազգի սիրական բանաստեղծը. դա պիտո է հիշատակը այն ուրախ տոնակատարության, որով Վիեննան և Ավստրիան ողջունեց հարյուրամյա տոնը Շիլլերի ծննդյան, պահե այսուհետև կենդանի և անմոռանալի թե համաժամանակյա և թե հետո գալոց մարդերի համար: Այս պատճառով, քաղաքի անվամբ պարտականություն եմ համարում իմ վերա հրատարակել իմ սրտի ամենապատկառ շնորհակալությունը մեր ամենագթած տիրոջից ու կայսրից, այն շնորհակալությունը, որ ամենայն հայրենասեր ավստրիացու սրտից դուրս է արձակվում, ձայն տալով՝ Կեցցե՛ կայսրը»: Տոնախմբության ճառը Հեյնրիխ Լաուբեի բերանից այսպես եղավ. «Մեք կանգնած ենք Ֆրեդերիկոս Շիլլերի պատկերարձանի առաջև, որ տոնախմբենք այս տղամարդի ծննդյան հարյուրամյա օրը: Ի՞նչ գործ է կատարել այն տղամարդը, որ ամենայն մարդ, որ աշխարհի երեսին խոսում էր գերմաներեն, տոնախմբում է այս ծննդյան օրը: Նա վեր է»

381