Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թէան, ապա արժան էր զցրտութիւնն ջեռուցանել ոչ սառնամանեօք, այլ հրով, լուսով զխաւարն փարատեալ, այսինքն հիմնարկելով զնոր հաստարան նոր հայախօսութեան։ Այլ յետ բազմիցս յընթացս ճառիս յիշելոյ զնորգ հայախօսութիւն, արժան համարիմք խօսիլ զկազմութենէ նորա, թե զիա՞րդ արժան էր գործանաւորել և լինել հնար և կամուրջ լուսաւորութեան։ Բառիւս նոր հայախօսութիւն չիմանամք երբէք զխարխարեալն և զխառնակեալն եկամուտ օտարաձայնութեամբ*, այլ մաքրեալ, մշակեալ և զպակասութիւն ի հնոյ անտի լցուցեալ ոչ տարաձայն կերպարանաւորութեամբ ըստ քաղաքաց և ըստ աշխարհաց, այլ զմի և եթ կալեալ շաւիղ հասարակաց հասկանալի՝ որոց սփիւռս նշտեհին Ասիոյ և Եւրոպիոյ ըստ ժամանակին շնորհելոյ։ Արք ոմանք որք ի բանագիտաց համարի զանձինս ունին առ անձնապահութեան և եթ ախոյեան հանդիսանան երկնային ճշմարտութեանս, թէև չէր արժան ցաւել վշտանալ ընդ այս, զի բնական էր անտանելի լինել ճառագայթից արևու, որոց <1 անընթ․> էին։ Մինն ի նոցանէ վերամբարձել զինքն ըստ Հայկական առակին ի <կոկւիսոն> հայոց և ո՛չ առ երես նետեալ զսքեմ աբեղայութեան՝ աղաղակէր ռամկախօսութիւն լինել իսկ, միւս ոմն փիլիսոփայ քան զնա թէ վասն է՞ր խառն ընդ բառից հին լեզուի, այս ամենայն խօսք և զրոյց լսելի եղեն զկնի տպագրութեան «Առաջին հոգեղէն կերակրոյ Հայազգի երեխաների համար», զոր հրատարակեաց գերապատիւ նազարեանց։ Եթե աշխարհիկ լեզու Հայոց, յարդարեալ և մշակեալ ըստ պիտոյից աւուրցս, ունելոց էր զանունդ ռամկախօսութիւն, ապա՛ ուրեմն և այլ ամենայն լեզուք, որք ի լատինականէն ելեալ կերպաւորեցան ի ղանազան բարբարոս Եւրիպիոյ, են ռամկախօսութիւն, և նոյն ինքն որ դատագիտէ զայս՝ ռամիկ, զի բաց ի լատինականէն գիտէ և զայլս՝ ծնունդս լատինականին։ Իսկ միւսն, ո՞վ հիւանդութեանս մտաց, ցայն վայր յետնեալ գտաւ ի ճշմարտութենէ առ անձնապահութեան և եթ․․․զի ո՛չ կարաց դատել, թէ չէր արժան զպակասեալս յաշխարհիկ լեզուի փոխ առնուլ ի Պարսից կամ յԱրաբացւոյց, այլ ի սեպհական հին լեզուէ, եթէ վերահասու լեալ էր նորա կազմութեան Հռովմեական լեզուաց, չեմք յերկբայս թէ նա ինքնին աչօք բացօք տեսանէր զվտանգաւոր արտևան քարակտուր լերին, յորոյ ի վերջին շուրթն մղեալ ի հողմոյ տգիտութեան ՝հանդերձէր սուզել գահավէժ ի վիհ կորստեան համատարածն ովկիանու։ Իմաստունքն Հայոց զանդիտեալ ի կերպարանափոխութեանց, զորա

—————————

                                                             40

Տե՛ս Սայաթ-Նովա ի Մոսկվա, 1852։

4—294