Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՅԱՂԱԳՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈԻԹԵԱՆ

Ճ Ա Ռ

«Այլ ինձ թուի, որպէս այժմ և առ հինսն Հայաստանեայց
լեալ անսիրութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց»,
Խորեն., Պատմ. Հայ., գիրք Ա, գլ. 3։

Սանիջի՛ք զճշմարտութիւն, և ճշմարտութիւնն
ազատեսցէ զձեզ։

Մի ծանր ումեք [թուեսցի] եթէ ներեսցուք մեզ [մերոյս վասն հայկական դպրոլթեան ճառի] սկիզբն առնել [այսու բանիւք], թէ ի [նկարագրի մերումս լուսաւորութեանս նշանաւոր հանդիսանայ դարն իննուտասներորդ, բերելով յինքեան զնմանութիւն չորորդ և հինգերորդ ոսկեղէն [ասացելոցն, յորժամJ բանականն հոգի առ հայս [զարթուցեալ ի] բազմաժամանակեայ [իւրոյն քնոյ], զհետ լինէր լուսաւորութեան և [հոգի զգեցեալ փութայր, ճեպեր] յիմացականն կենդանութեան [դարմանատարութիւն]։ Քանզի զոր օրինակ անցեալ գնացեալ էին դարքն նախնականք և որք զկնի Քրիստոսի ցչորրորդն մալեալ և մաշեալ ի սղոց ժամանակին և զնշխարս անգամ [հայկական ոգւոյ, յար և նման] անցանեն և դարք գոգցես ի չորեքտասանիցն սկսեալ մինչև ցայս վայր, յորում նոր ուրեմն բնութիւն ինքնին ախոյեան յարուցեալ ընդ դէմ ողորմ տգիտութեան՝ բանայ ոսկեղէն մատամբ զմուտ նորոյ աշխարհի, նորոյ կենդանութեան՝ առաջի հայկական մանկտւոյն։ Եւ ո՞ւմ արդեօք [մրցանակ անվանելի յաղթութեան] ի լայնատարր ասպարիզիս [վիճակեցաւ ընդունել] ի գլուխ [ղդաբնեալն] պսակ՝ [եթէ ոչ այնմ], որ [կորովի] մտացն [հնարագիտութեամբ տքնէր], ճգնէր ի նորոգութիւն հայկականս դպրութեան, ուշի ուշով միտ եդեալ ժամանակացն փոփոխութեան և այժմեան [դրոլթեան] Ազգիս։ Ասասցեն՝ որ ինչ ցայս վայր հեղինակք ըստ առաջնոցն շաւղաց, [իբր թէ արդիւնաւոր գտան, որ և ի կարծիս էին թէ] ինքեանց և եթ պահի յաղթանակս ([թէ] միայն հնար