ունի նորն բարբառ, երկնչին և երկուանան թէ մա՞րթ էր արդեօք մշակել զնա և բերեալ ի խելացնոր յուսահատութիւն յօժարին փոշիանալ հնախտութեամբ, ըստ որում նորն լեզու չէր կազմ և պատրաստ, ասացին հնամոլքդ այդոքիկ. թէ ո՞ր լեզու անդստին ի նորոգմանէ իւրմէ յայտնեցաւ յական թօթափել՝ լրացեալ կատարելութեամբ, ո՞ր լեզու զառաջինն ոչ կակազեաց, տակաւ առ տակաւ չմշակեցաւ։ Ստեղծագոր֊ծ ութիլն լեզուի ե՞րբ արղեօք կատարեցալ ընդ ձեռն միոյ միայնոյ անձին և այն ի նշանակեալ ժամու որպէս թէ ըստ օրինակի առ հասարակ երկասիրութեանց՝ մարթ էր կազմել զլեզու, ըստ ամենայնի կազմ և պատրաստ և ընդ նմին դնել զայն ի շրթունս ազգին ի միում և եթ ժամու։ Զոր ինչ ստուար խումբ դարուց, և ընդ նմին խուռն ամբոխին աղճատել աղճատեաց զլեզուն, անհատ ոք անկարանայ ուղղագործել, առ այս պիտին ժամանակ և բազում գրողք։ Մերձ է առ մեզ եթէ չունիմք զայնքան համբերութիւն զաչս դարձուցանել յարևմտեանն Եւրոպա, ազգն Ռուսաց, կարող եմք առանց իրիք նեղութեան քննել և քրքրել զպատմութիւն նորոգութեան լեզուին և զարձակել նորա ի Սլաւոնական կապանաց իննևտասն դարուց, կարեմք համեմատել զդպրութիւն ազգիս, զոր ինչ յառաջ քան զքսան ամ, ընդ այժմեան զդպրութեան և հերիք են եզրակացութիւնք արտադրեալք ի քննութենէ ի վկայութիւն ասացելոցս ի մէնջ։ Այլ այս է յաւէտ ամօթն և խայտառակութիւն զի թէ անտեղի էին առ լուսաւորեալ ազգս ապացուցանել, թէ գիշերն խաւար է, իսկ տիւն լոյս, առ մեզ պէտս ունի ապացուցութեան՝ լարեալ թերևս զկարելին ոյժ և զկարողութիւն տրամաբանութեան առ ի խելամուտ առնլոյ զիմաստունս մեր։ Այո՛, չունիմք ամենևին իրաւունս եպերելոյ զնոսա վասն այսր, արդէն անժխտելի ճշմարտութիւն է գործդ ի նոցին կողմանէ, զի զոր չհասկանայ ոք, զնոյն անկարանայ նա դատել և քննել, իսկ իմաստունքն Հայոց չհասկանան տակաւին զխորհուրդ վերանորոգութեան լեզուին, ուրեմն և չէին իսկ կարողք դատել և կշռել զօգուտն և զվնասն, ընդ որս և զճշմարտութիւն բանիցս, զոր հնչեցուցանեմք անդուլ արդարասիրությամբ, կամ գուցե հզօր է առ նոսա կամ ա կամակորութիւն քան զառողջ դատողութիւն կամ անձնական օգուտ քան զհասարակացն, թէ այսպէս և թէ այնպէս, ի վերայ այսր ամենայնի բազմապատիկ փաստից և ապացութեանց ոչինչ օգտիմք, զի սիրտք հնամոլացդ այդոցիկ բերեն յինքեանս զնմանութիւն որձաքարի, յոր ոչ երբէք ծաղկեցաւ ծաղիկ և ոչ իսկ խոտ դալարի։ Հին սովորութիւն է, որպէս առ ամենայն ազգս և առ մեզ, զի պատուելի հեղինակք բամբասեն զժողովուրդն առ անուսումնասիրութենէ
50