Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դիցուք եթէ նախնիք այժմեան Ռուսահայոց անխնամ թողեալ զայս գործ զընթացս լցին կենցաղոյս և զի՞ պիտի ներկայիցն օրինակ պար առնուլ ի նախնեաց․ բնական է զի ներկայն ծնունդ է անցելոյն և ծնող ապագային, բայց և ժամանակն ունի զիւր ներգործութիւն յիւրում կարգի առ հասարակ ի վերայ ենթալուսնէից, եթէ այսմ չիցէր, սապէս զպատմութիւն մարդկութեան ոչ հանդիսացուցանէր զխայտաճամուկ ծիր ի սկզբանէ անտի իւրոյ գոյութեան կամ լաւ ասել որչափ պատմութիւնն լոյս տայ մեզ, այլ ընդհակառակն ամենայն ազգք և ազինք ի բաց առեալ զԱփրիկեան և զԱսիական բարբարոսս և զմարդակերս հարաւային Ամերիկոյ փոխադրեալ են հետզհետէ ի խաւարէ ի լոյս, և այս փոխադրութիւն չէ վճարեալ լոկ օդաբաղխությամբ, այլ զոհիւք և նուիրագործութեամբք ըստ պիտոյից հանդամանաց։ Լուսաւորութիւն լուսաւորեալ ազգաց՝ գինք են անդուլ ճգանց, կամ թէ լաւ ասե՝ գինք արեան. իսկ Հայք ի հարկէ ծայրագոյն պակասամտութեամբ մտածեն, եթէ մտածեն, թէ նախախնամութիւնն առանց ամենայնի ի կոչմանէ ազգին աշխատութիւն հեղուցու զիմաստութիւն ի խելապատակս Հայոց իբրև զանձրև յերես երկրի անձրեւեալ, իսկ եթէ ոչ այսպէս, ուրեմն տարագիր է ի մտաց Հայոց մինչ ի սպառ և ակնկալութիւն լուսաւորութեան, զի այլ ազգ չմարթի լինել։ Այլ այսմ ամենայնի տխուր և ամենաթշուառ վիճակի ազգին՝ միակ ճանաչի աղբիւր, զի չունի նա զլեզոլ. ներեսցի մեզ խոստովանել զճշմարտութիւն մերկանդամ, թէև բազումք առ տկարութեան աչաց չկարէին յայս հայել, այո՛, չունի զլեզու ասեմք վերստին, զի ունել այնպէս որպէս Հայք զհինն բարբառ՝ համարի վասն հասարակութեան չունել և որով վարի նա ի հասարակ կենցաղս անտեսեալ է այլ յիմաստնոց Հայոց, որք չկամին անգամ ղթիւ դարուցն համարեալ զգալ թէ դարս ներկայ չէր հինգերորդ, այլ իննևտասներորդ: Նստիլ ի տան, յորում ճրագն եդեալ էր ընդ գրուանաւ, նշանակէ նստիլ ի խաւարի և չունել զլոյս, այսպէս և ունել լեզուի Հայոց համարի չունել, զի որպէս գրուանն խափանարար լինի շառաւիղաց լուսոյն ցոլանալ ի լոյս աչաց նստելոցն ի տան, սապէս ամբողջ դարք խափանաբար լինին ժողովրդեան հասկանալ զլեզու առաջնոց Հայկազանց։ Եւ գտցէ՞ արդեօք թշւլառութիւն ինչ, վնաս որ և իցէ ազգի չարագոյն, քան զկորուստ լեզուի, որ հոգի է ազգի, որ վերջին և միակ հնար է պահելոյ զկենդանութիւն նորա: Հայք հարուածեալ են յետ բազում հարուածոց և պատժոց նաև կորստեամբ լեզուի, զոր չկամին և մանաւանդ իմաստունք նոցա չկամին յետս դարձուցանել զնորն յարդարեալ և մշակեալ, զոր պահէր դեռ ազգն: Կորուստ լեզուին, կորուստ քաղաքական կենդանութեան եղեալ է

54