Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնենք, որոնք հին ժամանակներումը տեղ֊տեղ երևում են գործ ածված. առավել անհասկանալի կլինի մեր գրածը և կփառավորվի մեր անունը, կասեն սա՛ երևելի հայկաբան է... Չեմ խղճահարվում այս խոսքերը ասելու ժամանակ. պատճառ, կենդանի ճշմարտություն է, թեև դժբախտաբար «ձայն բարբառո հանապատի»։ Դպրոցական աշխատութենով, որ մեր պատվելի հնասեր հեղինակքը համարում են, թե կարելի էր մեծ ազդեցություն ունենալ ժողովրդի լուսավորության վերա, ահա հազար երեք հարյուր տարին լրացած, հազար չորս հարյուրն է գնում, որ ոչինչ չհառաջացավ. և թե հայերի մեջ կան մարդիկ, այդ օտար դպրութենների շնորհն է. եթե պատվելի հեղինակների ընթացքը այսպես շարունակվի միշտ, ապա և հայերի հոգեղեն կյանքը կշարունակվի միօրինակ ինչպես եղել է և կա և կմնա այնպես, այսինքն հասարակ ժողովուրդը զուրկ լուսավորութենից, իսկ բան ուսանել կամեցողը կարոտ օտարների շնորհին։ Այս ողբալի բանի պատճառը պարզ տեսանելի է ամենայն մարդու, եթե միջին դարերի աբեղայական ակնոցները աչքերի վերայից հանած, նային ամենայն բանի վերա Հերշելի հեռադիտակով, այն ժամանակ կտեսանեն անտարակույս, որ հայերը մինչև այժմ աշխարհական դպրություն չեն ունեցել. լավ ու վատ եղել է Ա կա աբեղայական դպրություն, ինչպես վերևումը հիշեցինք, կտեսանեն, որ սա մի կողմից յուր լեզվի հնությունը չփոխելով, մյուս կողմից միևնույն բանը հարյուր անգամ գրելով օտարացուցել է ժողովուրդը յուրյանից այնպես, որ այժմ հին լեզուն մեր ժողովրդի համար եղել է Եգիպտոսի մեհենական անմատչելի լեզու։ Անցան այն ժամանակները, գեղեցիկ խոսում է պարոն Պիսարևսկին*, երբ համարում էին մարդիկ, թե միմիայն քուրմի հանդերձով կարելի է մոտենալ գիտութենների աշտանակին, անցան այն ժամանակները, կրկնում եմ, երբ չափով ու կշռով տալիս էին ազգին իմաստության լույսը և այն, ինչ ուղղութենով որ կամենում էին. զարմանալի է աշխարհիս փոփոխությունը. բայց առավել զարմանալին այս է, որ այժմ ևս կան շատ մարդիկ, որ չեն հավատում, թե այս փոփոխությունը իրագործված է արդեն աշխարհի երեսին։ Ես ամենևին երկբայություն չունիմ այս փոփոխության վերա. միայն այս եմ մտածում, թե հազարավոր տարիներով քնելուց հետո ո՞րքան աշխատություն պիտի մեր ազգին հայկական խոսքը վերակենցաղելու, քանի՞ սիրտ ու ձեռք նոր հայախոսության ամբարտակ հարուցա

  • «Общепонятная Фишка», изд. второе. 1854. СПб., стр.IV

76