Այո՛, եթե այսպես լիներ և ընդհանուրի համար, մեք երանելի մարղիկ էինք, բայց ի՞նչպես լիներ, կայի՞ն արդյոք լինելության պատճառները, ո՞ւր են ազգային դպրոցները, ո՞ւր են ազգի իշխանների այս մասին հոգաբարձությունքը։ Եվ այս է պատճառը, որ պարոն Փափազյանի նման մարդիկ աշխատություն են կրում մեր համար եկեղեցական պատմություն գրելու. հայոց ազգը «շեն տուն հարս կը գնա» Փափազյանից ուսանելով յուր եկեղեցու պատմությունը։ Չեմ ասում դեռևս այն, որ աբեղայական խուցը չէ՛ և չէ՛ այն դիտանոցը, որտեղից կարելի լիներ ազատ տեսողութենով նկատել աշխարհի իրողությունքը, և նկարագրել այնպես, ինչպես որ կային։ Պարոն Փափազյանը, յուր 1848 թվականում տպած «Եկեղեցական պատմության» մեջ, սկսած 923 երեսից մինչև 932 երեսը, ախոյան դուրս գալով հիսուսյան կարգի հակառակորդների ընդդեմ, ամենայն ջանք գործ է դնում, հիսուսյանների խավարը, լույս ապացուցանել, իսկ հակառակորդների լույսը, խավար։ Ցավում եմ, որ պատվելի հեղինակը չէ՛ կարողացել գոնե՛ մասնավորապես ծածկել յուր համակրությունը հիսուսյանց հետ, և համարելով, թե աշխարհքումը բացի Մխիթարյան միաբանութենից այլ մարդիկ չկային, շատ դրական և վճռական կերպով հանդես է դուրս եկել հայերի մեջ։ Այս բանը ինձ պատճառ տվեց գերապատիվ Եվժեն Սյու հեղինակի վիպասանության սկզբումը դնել հիսուսյան կարգի պատմությունը, քաղելով արդարամիտ և ճշմարտասերհեղինակների գործերից. և այս նախ,որ իմ ընթերցողքը չհամարեն, թեպարոն Սյուն ույժ տալով յուր մտքի թևերին, և ունենալով զանազան հարաբերությունք դեպի հիսուսյանները, կերպարանագործել է Րոդենի, դ էգրինիեի, Դյուբուայի և այլ մարդերի մեջ զանազան բնավորությունք. այլ ուսանելով հիսուսյան կարգի պատմությունը, ցրվեն ամենայն ստորաքարշ կարծիք Եվժեն Սյու պարոնի մասին։ Երկրորդ, պարոն Փափազյանը կամ, թե նա ինքը կենդանի չէ, նորա եղբայրակիցքը կարդալով այս գրվածը այսքան միայն հասկանան, թե ինչ որ յուրյանք գրում են այն դիտավորությամբ, որ հայոց ազգը յուրյանց գրածը ընդունե հալած յուղի տեղ, ազդը ունի կարողություն, ո՛չ թե միայն ճանաչել այս խարդախությունը, որ գիտենք թե ի՛նչ աղբյուրից է․․․ այլ և քննել, և քննելուց հետո անաչառ հոգով դատել և դատապարտել սուտը, և ստության հեղինակը։ Անցան այն ժամանակները, երբ պապական իշխանությունը կարգում էր խուզարկու ատյան (inquisitio), կատարում էր զարհուրելի տոներ (auto-da-fe) զոհելով մարդկության անբավ անդամները։ Ժամանա
6-294