Այս էջը հաստատված է
Ես շատ լավ գիտեմ, որ իմ խոսակցության ձեր ունի պակասություններ, բայց ի՞նչ առնես, ամենայն մարդ յուր պես կխոսի, անհատությունը չէ կարելի ոչնչացուցանել։ Իմ խորհուրդը այն չէ եղել, որ իմ գրածը ուրիշին օրինակ դաոնա. ես միմիայն ցանկացել եմ, որ այս վիպասանությունը և հիսուսյան կարգի պատմությունը հայերի համար ևս կենդանի լինի աշխարհի երեսին.— ես հասած եմ իմ նպատակիս։