Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և լուեալ զԶաքարիայի դիպումն՝ ուրախ լինէր, զտեղափոխութենէ Սինօդին էջմիածնի ’ի Թէոդոսիայ խորհելով։ Դաւաճանեալ զՄատթԷոս արքեպիսկոպոսն, կալաւ զաթոռ նորա ’ի վնաս եկեղեցւոյն հայոց, և միացեալ ընդ բազմավնաս Խալիպեանի, զրկեաց զեկեղեցիս Նախիջևանայ, գուն գործելով ճոխացուցանել զմայրենի իւր քաղաք զԹէոդոսիա, յուրում բնակին ազգականք նորա։ Եկեղեցիքն, ընդ ձեռն օրինաւոր դատաստանի պարտաւորեալ ղԽալիպեանն ’ի հատուցանել մերձ իբր զերկու հարիւր հազար մանէթս արծաթոյ, կողոպտեցան յառաջնորդ անուանելոյն, որ ’ի հաճոյս Խալիպեանի` այլև ’ի կառուցումն դպրոցի իւրոյ ընծայս ստացեալ ’ի Խալիպեանէ, ազատ կացոյց զմեծագումար դրամոց պարտապանն. և ո՛չ այսչափ միայն, այլև բարերար ոք զնա հռչակեալ։ Մանրամասնութիւնք գործոյս, ո՛չ անագան հասցեն առ Ձեզ ’ի ձեռն բողոքանաց բովանդակ ազգին հայոց բնակելոց ’ի Նախիջևան և ’ի շրջակայ գիւղօրայս նորա։ Յայտնեցից և ես զբազում իրաց անձամբ անձին յամսեանն Յուլիսի, յանցանելս ընդ էջմիածին, ընդ Մեծն Հայաստան յԵւրոպա։

Զանուղղայ գործողութենէ Այվազովսքոյ ’ի դրամական գործում ընդ Խալիպեանի, յամի 1858 յամսեանն Նոյեմբերի բողոքեցի ես ’ի Հիւսիփսափայլ օրագրի մերում հրատարակելոյ ’իՄոսկուայ ընդ ձեռն գերապատիւ և մեծիմաստ վարդապետին Նազարեանց։ ԱյվազովսքիՆ փութացաւ հասուցանել առ նախարարն տէրութեան զիւր անմիտ գանգատ, թէ ապստամբ ոք իցեմ ես, խռովեցուցիչ ժողովրդեան և զրպարտող անմեղ գործոց իւր իսկ Այվազի, և թէ քարոզեմ զկրօնընդդէմ և զանբարոյական գաղափարս յօրագրի մերում։ Զայսոսիկ և զայլ սոցին նման բարուրանս միահամուռ ժայթքեալ յառատութենէ ճիզվիթական շտեմարանաց սրտին, յաւելոյր ’ի բողոքանսն ընդ փոյթ խափանել զօրագիրն Հիւսիսափայլ, և զիս արկանել ընդ խիստ պատժովք և դատապարտութեամբ, ըստ ամենայն սաստկութեանցն օրինաց, այլովք հանդերձ։ Այսու գործողութեամբ պատուելի Այվազն ծաղր եղև համակ ազգայնոց և ատելի իսկ, և ինձ մնաց միայն ողբալ զթշուառութիւն եկեղեցեաց վիճակիս, որոց առաջնորդէ մատնիչ ոք կամ դահիճ։ Անհասանելի խա՜ղ ճակատագրի։ Որ ամբաստաներն զինէն, եթէ քարոզեմ զկրօնընդդէմ և զանբարոյական գաղափարս, ինքնին հրատարակէ այսօր զփոքրիկ և զվտիտ ինչ մատենիկ, «Վարդապետարան Քրիստոնէութեան» առձայնեալ, թարգմանեալ ’ի ֆրանսիականէ և ձախոյ ձեռամբ կարկատեալ ըստ զօրելոյ մտացն շլացելոյ յանակնկալ ճոխութեանց։ Ի հրատարակել զմատենիկն, ո՛չ դիպայ ես ’ի Ռուսիա, հիւանդութեան աղագաւ