Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 278, տ. 33 — 36, էջ 279, տ. 1—4. Ձեր Համար ասում ես... հիշատակարանը-Հմմտ. «Հիշատակարանի» ժ գլխի հետ (տես սույն հատորում, էջ 133)։

տ. 23 — 24. Անցյալ 1860 թվականի հունվար տմսո 23-ին—«Տեսիլ» բանաստեղծությունը տպագրված է «Մեղու Հայաստանի» թերթի 1860 Թ․ հունվարի 23֊ի 4-րդ Համարում։

տ- 24. Սատանի հայ Շումե գյուղի մեջ — Անոգրամ՝ «Մեղու Հայաստանի»։

տ. 26. որի մուտը արժեր վեց կոպեկ— «Մեղու Հայաստանի» ԹերԹի մեկ տարվա բաժանորդագինն էր վեց ռուբլի։

տ. 28— 29. Փանտեսսոն Մատատինիոն — Անոգրամ՝ Ստեփաննոս Մանդինյան։

տ. 30 — 31. «Որսկան, դուրս արի՛ շուտ և պատմիր այս հանդիսավորներին քո որսած- ները» —«Տեսիլ» բանաստեղծության հեղինակի գրական կեղծանվան (Սեյադ) բառախաղը, Սեյաղ՝ պարսկերեն նշանակում է որսորդ։

տ. 36. ...ոմանք Շամախու նահանգի Ղաբալիու անաաոի արջ ասացին — Պ. Մադաթյանը շամախեցի էր և երբեմն իր բանաստեղծությունները ստորագրում էր՝ «Սեյեադ Շամախեցի»։

Էջ 280, տ. 3—4. ..այդտեղ ինձ հավատացրին, որ այդ կենդանին չորս լեզվի երգիչ է — Նալբանդյանը Հավանաբար Պ. Մադաթյանին ծաղրում է՝ երեք լեզուների երգիչ Սայաթ-Նովայի գրական կեղծանունը յուրացնելու համար։

ՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԱՄԱԿ (էջ 281)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1861, № 10, էջ 301—330, Ալֆոնզո Ռաթթի ստորա- գրությամբ: Վերագրվել է Նալբանդյանին և մտցվել նրա Երկերի լիակատար ժողովածուի 11 հատորի մեջ 1947 թ.։ Արտատպվում է «Հյուսիսափայլ» ամսագրից։

1954 թ. Ալ. Մարգարյանը հատուկ հոդվածով վիճարկեց խմբագրության այդ կար- ծիքը և հայտնեց այն միտքը, թե «Հռոմեական նամակը» չի պատկանում Նալբանդյանի գրչին (տե'ս ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», 1954 թ., № 11, էջ 79—82)։ Իր այդ թեզը Մար- գարյանը հիմնավորում էր նրանով, որ «Հռոմեական նամակը» գաղափարական իր միտ- վածոլթյամբ զիջում է Նալբանդյանի այդ շրջանի հրապարակախոսական երկերին, որոնք նրա «ռևոլյուցիոն-դեմոկրատական հայացքների զարգացման մի նոր աստիճանն էին»։ Այնինչ, «Նամակի» հեղինակը սոսկ վերապատմում է ռեակցիոն լագերի գործիչների միմ- յանց դեմ լարած մեքենայությունները։ նամակը, ըստ էության, գրում է Մարգարյանը, «խղճուկ բովանդակությամբ ու մանվածապատ լեզվով գրված մի հոդված է, որտեղ ամ- բողջապես բացակայում է Մ. Նալբանդյանի բոցաշունչ քննադատության ոգին» (էջ 79)։ Բանասերն այնուհետև «արմատական տարբերություն» էր տեսնում այդ փաստաթղթի և նալբանդյանի լեզվի ու ոճի միջև։ Մյուս կողմից՝ «Նամակում» արծարծված հարցերը կապելով Պետրոս Շանշյանի՝ 1861 թ. հոկտեմբերի 21-ին կաթողիկոսին ուղղված նամակի հետ, Մարգարյանն անուղղակիորեն Շանշյանին է համարում հոդվածի հեղինակը։ Այդ կարծիքը, սակայն, մերժեց Աշոտ Հովհաննիսյանը։ «Հաղորդման հեղինակը,— գրում է նա,— ելնելով Մուրադյանի սխալ ժամանակադրումից՝ կարծում է, թե պամֆլետի հեղինակը այլ ոք չէ, քան պ. Շանշյանը։ Սակայն ո՛չ պամֆլետի բովանդակությունը, ոչ նրա գրական ձևը, լեզուն ու ոճը չեն մատնում ծանրախոհ Շանշյանի հեղինակությունը» (Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, գիրք առաջին (էջ 339)։

Ա. Հովհաննիսյանը կարծում է, որ Նալբանդյանն այդ հոդվածը գրել է Ներսիսյան 442