Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղիրենք ղրկող ընկերության հարազատ կամքը կկատարեն... Իսկ անոնք (միսիոնարները) անտարակույս ենք (՛), որ իրենց ընկերութենեն ո՛ չ երբեք այսպիսի հրահանգություն մը առած են (՞՜), վասն որո ասոնք անոնցմե ավելի դատապարտելի վիճակի մը մեջ են... Մանավանդ որ, Ամերիկայի պես բարեհռչակ և ազատ երկրի մը մեջ ծնած և երկար ատեն ուսումնական (՞ ) և քրիստոնեական (մեղա՜ աստուծո) հրահանգություններ առած ըլլալովնին, ո՛չ երբեք ներելի կրնա համարվիլ այնպիսի եպերելի վարմունք մը, որ խղճի, ազատության և բանականության գլխովին դեմ է»։

Մենք ո՛չ միայն համաձայն չենք արգո հեղինակի կարծիքին, այլ մանավանդ դորան ներհակ կարծիքի տեր ենք։

Արգո հեղինակը Մեղուի 221 համարում հանդես հանելով միսիոնարների շեյլոքյան կարգի սեղանավորների վերաբերյալ մի գործը ՝ առանձին ծանոթությամբ, նույն համարի նույն երեսում արդեն ասած էր. «Մի՛ քամահրեք ամերիկյան միսիոնարները, քանզի կղեր ըլլալովնին, պարտավոր են աշխարհիս կղերական ընդհանուր հոսանաց աոջև իյնալ. այն է՝ քարոզել այլոց և ոչ իրենց անձին. աստվածային պարզ և մաքուր կրոնքը (խռով կենա գլխների՛ն) իրենց եռապետական և միսթիգական վարմունքովը ժողովրդյան զզվելի երևցունել, մեկ խոսքով, վատության և անտարբերության օրինակ մը ցույց տալ աշխարհի և վերջապես իրենց անկարգ վարմունքեն խրատվողներուն դեմ մարդկային ուժին փորձը փորձել ու զանոնք իբրև անկրոն դատապարտել... Թեև ոչ այլոց պես ամպիոններեն, այլ միսթիգականությամբ»։

Եթե արգո հեղինակը այսքան պարզ հայացք ունի այս բաների մասին, նշանակում է՝ հարկավոր է նորան միայն հիշեցնել, թե այդ միսիոնարների ուղարկող բուն միսիան նույնպես բաղկանալով կղերներից, ի՞նչ առիթ ունեին այդ կղերքը ուրանալ իրենց պարտքը որևիցե դիպվածում, որ է «աշխարհիս կղերական ընդհանուր հոսանաց առջև իյնալ», այլովք հանդերձ։

Մեզ կթվի. թե արգո հեղինակը «միսթիգական» խոսքը «ճիղվիթական»֊ի տեղ է գործածում կամ միսթիգականությունը՝ ճիզվիթականության տեղ, որ ներելի չէ:

Կսխալի արգո հեղինակը, եթե միսիայի անդամոց կղերությունը մոռանալով, զուտ ավետարանական, աստվածային և մարդկային սկզբանց տեր ճանաչե Ամերիկայից Տաճկաստան միսիոներ ուղարկող ընկերությունը։