Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդ յուր խղճմտանքից հարցանե և պատասխան տա աստուծո.մենք ո՛չ ինկվիզիտոր ենք, ո՛չ միսիոնար:

Բայց երբ բռնությունը ազատությամբ շուլարվելով հանդես կգա, երբ նեղսիրտ խավարը խղճի ազատության և լուսեղեն դիմակներով կզարդարվի և բուն ազատությունը կքարկոծվի, այն ժամանակ ամեն ստույգ ազատասիրի պարտքն է բանականության սրով ասպարեզ մտանել և կեղծավոր փարիսեցիների գլխից Մովսեսի քողը մերկացնել. այս վարդապետության հետևում ենք և մենք:

Մնաք բարյավ:

11 դեկտեմբերի, 1863.