Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է



ԱԶԳԱՑԻՆ ԹՇՎ.ԱՈ-ՈԻՈԻՆ

Շատ հին ժամանակներից սկսած, հայոց ազգային և ներքին գործերի կառավարությունը, Տաճկաստանի մեջ, միշտ հայոց ձեռքում էր թեև, բայց այգ կառավարության ղեկավարքը լոկ մի քանի հոգի բռնակալ մարդիկ լինելով, բնականաբար,կառավարությունը հանդիսացնում էր մի այնպիսի անկարգություն և խառնափնգորությոլն, որ հազիվ կարելի է երազում երևակայել։ Ինչպես ասացինք, մի քանի այդ կարգի և տեսակի վատթար մարդիկ, կղերի հետ միացած, յուրյանց ձեռքը ձգելով ազգային ջարդ ու փշուր լաստի ղեկը, առանց օրինավոր հոգաբարձության, առանց մաքուր խղճմտանքի և միմիայն յուրյանց անձնական շահին, ախտերին և կրքերին ծառայելով, ոչ միայն հառաջ չէին մղում այդ կիսակործան և ալետանջ լաստը, ոչ միայն փույթ չունեին, գոնե, մի խաղաղ ծովածոցի կամ նա վահան պստի մեջ նորան ապահովելու, այլև քակում էին և խլում էին այդ լաստից այսօր այս փայտը, վաղը այն երկաթը, երրորդ օր մյուս չվանը և յուրյանց չար օրինակներով և գործերով ուրիշներին ևս տեղիք տալիս և հրավիրում նույնը գործելու ազգի իսպառ կործանության համ ար։ Կրոնական ճեղքվածքը, որ կան այսօր մեր ազգի մեջ, երբեք հառաջած չեն բուն դավանության բանական խնդիրներից, այլ պատրաստված և արգյունացած ազգային ներքին և կրոնական գործերի չարաչար կառավարութենից։ Այս բանը նոր ապացուցության կարոտ չէ․ ամենին հայտնի է, ապացույց խնդրողն ևս այսօր կարող է մեր ասածի վկայությունքը տեսանել այն կենդանի և տակավին թարմ իրողությանդ մեջ, որ ամեն օր գործվում են մեր աչքի առաջև։

Մենք սարսափում ենք, երբ աչք ենք ձգում այն անշքացած, անապատացած աշխարհի վերա, ուր երբեմն փողփողում էր Արշակունյաց