Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պիտի քննեին Սահմանադրությունը, պիտի սրբագրեին նորան և ներկայացնեին տերության։

Հյուսիսափայլը քաջ գիտե «տալ որում զհարկ, զհարկ, որում ղպատիւ զպատիւ». ուստի և ամենևին միտք չունի դատապարտ ել այն պարոնայքը, որ նստած էին այնտեղ, որպես սահմանադրասեր։ Հյուսիսափայլը անարդարություն է համարում ուրանալ պ.Սերվիչենի աշխատությունը. Հյուսիսափայլը մինչև անդամ հակամետ է կարծել, որ, առանց այդ արգո պարոնին, Սահմանադրության վտանգը կարող էր գուցե ավելի ծանրանալ. բայց Հյուսիսափայլը չէ կարող գովել այն թույլտվությունքը և զիջողությունքը, որ արգո պարոնը շնորհում էր խավարյալների կողմին. Հյուսիսափայլը չէ կարող ուրախությամբ հիշել, երբ պ.Սերվիչենը, որպես միակ հույս սահմանադրասիրաց, չկամեր գործ դնել յուր բոլոր ազդեցությունը լիամասն կերպով։

Արգո պարոնը, որպես ըստ Սահմանադրության ընտրված նախագահ ընդհանուր ժողովին, քանի որ հրապարակով հանձն էր առել այդ պաշտոնը, բնականաբար չէր կարող չպաշտպանել Սահմանադրությունը. բայց այդ փոքր էր, եթե պիտի լիներ թերի. նա կարող էր դեմ կենալ մի քանի բռնակալ առաջարկությանց որ առնում էին խավարյալք, կարող էր, ասում ենք, բայց ընկավ հասարակաց հոսանքի մեջ։ Այնուհետև, մի կողմ թողած Սահմանադրության գործը, այդ քննիչ ժողովի առաջին տնօրենությունն եղավ հայկական խոսքը ճնշել, տպագրության ազատությունը բռնաբարել՛ Պ.Սերվիչենը կամակից էր այս բանին և մեք առ ի սրտե ցավում ենք, որովհետև նորան ճանաչում ենք ստուգապես ազգասեր և ստուգապես մի հարգելի մարդ:

Այո՛, Հյուսիսափայլը շատ է պահանջում արգո Սերվիչենից, բայց Հյուսիսափայլը ցույց է տալիս սորանով, թե շատ է հարգում նորան, որովհետև գործը գործունյա մարդից են պահանջում։

Զիարդ և իցե, իրողությունը այս է, որ այգ ժողովակի կազմվելուց հետո, բոլոր ազգային կառավարությունը կենտրոնացավ նորա մեջ. ուրիշ կառավարություն չմնաց ոչ սահմանադրական և ոչ արտասահման։ Բայց այս միջոցին տարիներ անցան, ազգի տարտամ վիճակը շարունակվեցավ և ազգային կառավարությունը, մնալով անպոչ և անգլուխ, մեծապես պատճառ դարձավ գավառների անկարգությանց զորանալուն, որոնք մորմոքեցուցիչ և աղեկեզ տեսարաններ ներկայացուցին աչք ունեցողի առաջև։

Սուրբ Հակոբի վանքը մնաց ավազակների ձեռք. ազգը արյուն թափել ստիպվեցավ, Հայաստանի հողը վերստին սկսավ հայոց արյունով