Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


և դիակներով պարարտանալ. ազգային կառավարության հանձնառուքը հոգ չտարան։ Ի վերջո, թշվառության բաժակի տակ բան չմնաց, սրածություն, գաղթականություն, հակամայիցն կրոնափոխություն, ավեր, հափշտակություն, շնորհավաճառություն, և այլն, և այլն, յուրյանց բոլոր դժոխային արբանյակներով թափվեցան ազգի վերա...

«Եղև պատարագս»...

Այսօր, գրե՛թե մի տարի է, որ Սահմանադրությունը վավերացավ տերության հրովարտակով. ստույգ է, թլպատված, ստու՛յգ է այս և այն մասնով խեղացած, այնուամենայնիվ մի Սահմանադրություն, որ ազգի կառավարությունը տալիս է հասարակաց ազգի ձեռքը, ազատելով նորան մի քանի բռնակալ թշվառականների լծից:

Հյուսիսափայլը հանդիսաբար հայտնում է յուր առ ի սրտե շնորհակալությունը Սահմանադրության օգտի համար հայտնի և անհայտ կերպով աշխատողներին (Հյուսիսափայլին թվում է, թե անհայտ աշխատողքը ոչ պակաս գտնվեցան յուրյանց արդյունավորությամբ, քան թե հայտնիքը), Հյուսիսափայլը շնորհակալ է լինում ազգի ընդհանրության առաջև մեծարու Սերվիչենից։

Երեսփոխանք ընտրվեցան, Ընդհանուր ժողովը կաղմվեցավ, Պատրիարքը ընտրվեցավ, Քաղաքական ժողովը կազմվեցավ, թողունք մյուս Խորհուրդները, որ այլապես կազմվեցան:

Ազգային վարչության անիվը սկսավ կատարել յուր շրջանը։

Բայց, այդ վարչությունը աչքը ձգե՞ց արդյոք, որ տեսաներ, թե ի՞նչ վիճակի մեջ է ազգի կացությունը գավառներում: Ականջը բացե՞ց արդյոք լսելու համար ազգի աղեխորով բողոքները, յուր ներքին հալածողների և հարստահարողների ընդդեմ...

— Ծո՛, Մեղուն բավական չէր գլխունուս, սա Հյուսիսափայլն ալ ուրկե՞ ելավ... Կեցի՛ք հէլէ, մէյմը ինք զինքնիս գտնանք... Տակավին չե՞ք գտած. վախենում ենք, մի՛ գուցե երբեք չգտանեք. երանի՜ թե սխալվեինք:

Դիմակ պետք չէ՜:

Ըստ Սահմանադրության կազմված ազգային վարչությունը ազգային բարեկարգությունը սկսում է այսօր բռնությամբ...

«Գեշը գեշով դեֆ կըլլա», բարով խերով Մեչուխեչան չնորոգեր այդ վարդապետությունը։

Կանչեցե՛ք օրագիր հրատարակողները, ճնշեցե՛ք, խե՛ղդ դրեք, ձեռագի՛ր առեք, որ բան չգրեն, լռեն, համրանան, պապանձվին, կուրանան, չտեսնեն, չլսեն, խլանան, մի խոսքով, քար և փայտ դառնան (որովհետև