Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


անասունն անգամ տեսնում է, ինչ որ նորա աչքի առաջև է գործվում), օրագիր հրատարակողքն են ազգը տակ ու վեր բերողքը... Երիտասարդները և Մեղուն, որ մահու չափ ճգնեցան Սահմանադրությունը պաշտպանելու, պիտի տեսնեն այսօր, որ նոցա պաշտպանած Սահմանադրության գործադիրքը Սահմանադրության թշնամիների վաղեմի ցանկությունը կատարելու համար, արտասահման բռնակալությամբ վարվում են Մեղուի հետ, որ է երիտասարդների և կենդանի ժողովրդի մաքուր բերանը, ազգի ցավերի և ուրախության ճշմարտապես հայտարարը։

Ըստ Սահմանադրության կազմված վարչությունը արդեն սկսավ արտականոն Հնարներով և դատապարտելի ճանապարհներով յուր բոլոր ույժը Մեղուի ընդդեմ համաժողովել, և մինչև այն աստիճան անպատվեց յուր անձը, որ սիրտ բռնեց մի ազգային բազմարդյուն օրագրի ընդդեմ բողոքել: Ում...

Այդ սուրբ Սահակ Պարթևն էր հարցնում, իսկ Սուրմակները ուրիշ կերպով մտածում։ Այսօր չկան այլևս Սահակ Պարթևներ։ «Յաթոռն Մովսիսինս տան դպիրք և փարիսեցիք»։ Այսօր առատ ենք, զեղուն, թաթաղուն, շարժուն. ինչո՞վ, անտարակույս, Սուրմակներով, Բրքիշոներով,Այսահակներով, որ մի սահմանադրապես կազմված վարչության վերաազդեցություն ունին, թեև չէ պիտո ունենային «ըստ Սահմանադրությանյ»

Ազգը վերստին հրավիրեց մեծարու Սերվիչեն էֆենտիին, որ նստի ընդհանուր ժողովի առաջին աթոռը։ Ընդհանուր ժողովի ատենադպիր ընտրված է հոյակապ 0. Գրիգոր էֆենտին։

Գավառների դրությունը նկարադրեց Մեղուն, Վասպուրականի անայցել թշվառությունքը ստորագրեց Մեղուն, Իգնատիոսի դիմակը վերայից հանեց Մեղուն, Տորոսի խռովությունը պատմեց Մեղուն, արժ. Խըրըմյան Մկրտիչ վարդապետին պաշտպանեց Մեղուն, նորա վերա, գիշերային լռության մեջ, հրացան դատարկողների ընդդեմ բողոքեց Մեղուն. գավառ չթողեց, քաղաք չթողեց, գեղ չթողեց, թաղ չթողեց, ամեն ծակ ու ծուկ մտավ ելավ Մեղուն, թո'ղ մեռնի Մեղուն:

Կոտրեցե՜ք այդ հայելին, որ իմ ճիվաղադեմ կերպարանքը ամեն օր ինձ ցույց է տալիս, փշրեցե՜ք նորան... Թո՜ղ վանեցի Պողոսները փառավորվին, թո՜ղ տիրացու Հռիփսիմեի Արությունը ոտքերը ջուրը դնե,Փրկիչ․Թող Արշալոաի գերապատիվ կրոնադրուժը, այժմ Հալեպ գտնվողՆ՜իկողոսը, ցնծա՜ և պարե՜, թող Ւգնատիոսի պաշտպանության համար Հողմարած նամակներ գրեն Մեղուին, թո՜ղ Զաքարիան Կարնի մեջ,Սահմանադրությունը նաև տերության հրովարտակով հաստատվելուց