Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մամի՜կ, պատառ մի հա՜ց...

Հոգցա՛, հի՞նչ տեղից քըզ հացիկ ճարեմ...

Մերիկդ թաղիս, վա՜հ, անոթի ես...

Արգի՛լ, հորի՞ն զթևերդ թափ տվիր,

Հորի՞ն զիմ Մոսոն քնից զարթ ավի.

Արգի՛լ, քու ձագեր կուշտ են ու հանգիստ.

Մոսոն հաց կուգե. չկա՜... Կքաղվի՜ հոգիս.

Մի՛ լար, Մո՛սո, քո՛ւն եղիր լա՛վո.

Դեռ գիշեր մութն է, քնի՛ր առվըտուն.


O՜, Բոսո՛, հերիք մեզ թողնես մահրում,

Հերի՛ք քաշիս զէդ ղարիպություն.

Քու օղուլ չոճուղ հերերից խեղճ են.

էս ի՞նշ դառն օր ա, մեռնելու մեջեն

Զքեզի կկանչեն»:

— Ասացին լացին, լացին ասացին... Վեր կացին երեսնին խաչակնքեցին. աստվա՜ծ կանչեցին, ձեռք ձեռքի բռնեցին, սկսան քալել կարավանի ճամբով (Մեղու, թիվ 226)։

«Ազգերնիս կհառաջադիմե կոր»։

Բայց ի՞նչ լա յուր գլուխը ազգային վարչությունը. կարո՞ղ է բովանդակ ազգին հաց տալ։ Հյուսիսափայլի ասածը այդ չէ, Հյուսիսափայլը երևութների ընդդեմ հնար քարոզող չէ, որ միշտ անհիմն է լինում, բայց Հյուսիսափայլը հրավիրում է պատճառի ընդդեմ հնար գործ դնել. «Ի բառնիլ պատճառին, բառնի և գործն»։ Ազգային վարչությունը ոչ միայն խնամք չունի այդ պատճառների հիմքը փորելու, այլև հալածում է նորանց, որ ցույց են տալիս ազգին նորա բուն թշնամիքը։ «Սուրբ բռնություն», այսօր այս խոսքն ենք մորմոքվելով տեսնում ազգային վարչության դրոշի վերա։ «Ազգերնիս կհառաջադիմե կոր»...

Շարունակե՛նք դեռևս, արգո՛ վարչությունդ ազգի. ո՜հ, ծա՛նր է մեզ հիշել անգամ այդ վարչության դատապարտելի զանցառությունքը և իշխանության չարաչար գործադրությունը, թո՛ղ թե մանրամասն գրել. բայց գիտել, գիտենք, ըստ որում լույս ցերեկով գործված են այդ բոլոր իրողությունքը:

Մեղուի վերա Դրանը գանգատելուց հառաջ, Քաղաքական ժողովը կանչել էր բոլոր օրագրապետներին և ստորագրություն էր պահանջել, որ այս և այն բանը չգրեն։

Այն մարդիկը, որոնք ոչ ազգային վարչության, ոչ յուրյանց և ոչ տալու ստորագրության հարգը և կշիռն էին ճանաչում, իսկույն փութացան