Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալ պահանջված ձեռագիրը, որովհետև հավատացած էին, թե այդ բնավ արգելք լինելու չէր յուրյանց սովորական կերպով, սորա և նորա բարոյականության վերա մուր քսելու, որովհետև գիտեին, թե ինքյանք կանչված էին միմիայն պատշաճի համար և կանչողների խորհուրդը և դիտավորությունը էապես ուրիշ մարդոց վերա էր բևեռված։

Մեղուն չէր կարող նոցա նման թեթևաբար վարվիլ. Մեղուն գիտեր, որ այն ստորագրությունը ապագայում մի խայտառակության արձանագրություն պիտի դառնա ազգային վարչության համար. Մեղուն չէր կարող ցանկանալ, որ ինքը ձեռնտու եղած լիներ այդ իրողության: Մեղուն գիտեր, որ մի բարոյական մարդ ոչ թե գրավոր, ձեռագրով, այլ եթե և լոկ խոսքով խոստանում է այս կամ այն բանը, իրավացի թե անիրավացի, այնուամենայնիվ պարտ է յուր խոսքին հավատարիմ մնալ և հողմացուցի պաշտոն չվարել. Մեղուն չտվեց պահանջված ստորագրությունը և յուր առաջիկա թերթում հիմնավոր փաստերով ապացուցեց, թե ո՛րքան ծաղրալի էր այդ պահանջողությունը: Մնաց որ, Սահմանադրության մեջ այդպիսի բան չլինելով, երեսփոխանաց ընդհանուր ժողովի վճռով այդ բանը հառաջացած չլինելով և Քաղաքական ժողովը բնավ իրավունք չուներ այդ տեսակ արտականոն պահանջողության։

Քաղաքական ժողովի պատասխանը, երևի, այն մեծադիր գանգատագիրն էր, որ տեսել է Մեղուն ոստիկանարանի մեջ և որո մասին հիշում է յուր 226 համարում ։

Ճշմարիտը ասելով, մեք ամաչում ենք փոխանակ Քաղաքական ժոդովին։

Որքան մեք հիշում ենք, հետևյալ բաներիս մասին էր պահանջված ստորագրությունը, ուստի և երբեք չհոժարեցավ Մեղուն.

1) Կրոնի ընդդեմ չգրել. 2) Սահմանադրության ընդդեմ չգրել. (բայց Սահմանադրության ընդդեմ գործել ներելի է Քաղաքական ժողովին). 3) Ազգային վարչության «ըրածին կամ ընելիքին վրա» չգրել և 4) անձնական պատվի չդիպչել:

Մեղուն, կրոնը և Սահմանադրությունը միշտ պաշտպանած լինելով նաև այն ալեկոծյալ ժամանակներում, երբ մի քանի հացկատակ մարդիկ ամենայն կերպով թշնամանում էին երկրորդը, և գաղտնի դավաճանությամբ փորում էին առաջնի հիմքը, նաև այն փոթորկալից միջոցներում, երբ ոմանք այժմյան ազգային վարչության անդամներից, ընտրած լինելով Սահմանադրության հիմամբ, մահու չափ թշնամի էին Սահմանադրության,— Մեղուն ի՞նչ պատճառով պիտի ստորագրություն