Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կլինեի չարաթույն ժանիքից գազանների, որ այն օրից սկսած ծածուկ դարան մտնելով, և իրենց անհամար հարստության համեմատ շատ և շատ արծաթով հեսան (սրող քար) գնելով թուրի պես սրեցին իրենց լեզուները և իժերի թույն կար նոցա շրթունքի տակ։ Եվ ես չկարողանալով Սաղմոսերգողին պես աղոթել, թե «պահե՛ , Տե՛ր, մեղավորի ձեռքից և չա՛ր մարդուց փրկե՛ ինձ», նոքա ընկան այնուհետև քամակիցս, իմ գնացքը խափանեցին և վրա հասնելով դեպի մահ խոցոտեցին։

Բայց խնդում եմ ցնծալով, որ այն վերքերով, իմ հոգիս, որ առաջուց խոցոտված էր մեղքերով, առողջանալով զորացավ։

Եվ այսպես կատարելով իրենց կամքի բոլոր ուզածի իմ վրա, այնուհետև զվարճանալով ուրախացան, ինչպես մի տոն կատարելու ժամանակ։ Որոնց պարտքն էր, սենեկում լորս կողմս նստած, լալ իմ վրա, որպես մի վիրավորի վրա և ճա՜ր անել, այս բոլորի հակառակն արին. ուրա՛խ սրտով ծաղր անելով շրջապատեցին ինձ, բացի՛ն իմ վրա իրենց բերանները և ասացին. վա՛շ վա՛շ, մեր աչքը տեսավ։ Եվ լոկ վայրախոսություն չէ այս իմ կողմից, այլ ստո՜ւյգ իրողություն է, որ Տիրոջդ առջև դնում եմ:

Մի երևելի ազնվական մարդ, ականավոր տոհմից, ուղարկեցի այդ Հայոց գլխավոր քահանային, այդ հոգիների հիվանդատեսին, ասելով, «վիրավորներին բժշկություն տալու շուտո՜վ հասիր. թշնամին անթիվ նետերով խոցոտեց ինձ, վերքերիցս մահի դուռն եմ հասած, քո պարտքն է այսուհետև դեղ դնել և բժշկել, իսկ թե մեռնիմ, տանել գերեզման և թաղել»։ Եվ նա պատասխան տալով ասաց պատգամ արերին. «Քրիստոսի՜ շնորհելով ո՜ղջ եղիր, և այրն ոչինչ թեթև եթե, ես՝ չեմ համարձակվում երկյուղից նաև տեսնել քեզ, բայց դու դեռ ասում ես, թե գամ բժշկեմ և կամ թաղե՜. չլինի թե մի մարդ իմանալով, Սուրբ Հոգու խոսքը իմ վրա բերե, թե «վա՜յ նորան, որ չար ագահություն է պահում իր տանը»։

Դարձյալ ասում էին, «թե մեկ խոսքով պի՜ղծ և չարագործ մարդ է. վանք ունի այնտեղ Ղազարը և սիրում է նորանց», Այս բաները ասողների գործերի մասին ես ահա լուռ եմ կենում, որովհետև ինձ բնա՜վ հարկ չկա ասել. բայց Քրիստոսի ահագին և անաչառ օրը չի լռիլ, այլ անշեջ կրակին կմատնե։ Եվ ինձ բարեկամ էին անվանում քո եղբարքը, Տիրոջդ, սուրբ գրվանի գին, եղբորորդու հետ միասին: Այդ երեքն էլ հոգեպես և մարմնապես կրթված և դաստիարակված մարդիկ են, և ուղղափառ հավատի ուսումը ստացած են քո օրհնյալ մորից և նո՜ւյն իսկ Տիրոջիցդ: Եվ.հասակով թերակատար կամ պակասավոր մարդիկ