Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


չեն, այլ թե՛ խելքով և թե՛ քաջությամբ լցված և կատարյալ։ Նոցա հետ միասին և Աբեղենից տիրոջը (ինձ բարեկամ էին անվանում), որ, քո, Տիրոջդ, սիրուն և ամենին ընդունող բարերարությունից, հարգելի մարդ է և հրապարակում երևելու պատճառ ունի և Տիրոջից և Քրիստոսի շնորհից ամենքն էլ ո՛ղջ են և մեջ տեղում, թո՛ղ հարցանվին նոքա, իմ ըստ աշխարհի որպես հայր տված խրատներիս և ըստ հոգու իմ վարդապետության խոսքերի մասին. և ինչ որ ամեն մինը լսել են, առանց իրենց հոգին պարտավորելու թող ճշմարիտը ասեն։

Բայց երեք եղբարքն էլ սիրում էին Սուրբ Կաթուղիկեի վանքը ընծաներ և ամեն հարկավոր բաներ նվիրելով, որոնցից ամեն մեկի տվածը հայտնի էր և գրով մնաց վանքում, և ճշմարի՛տ որ Տիրոջդ կամքի կատարողքը դոքա եղան: Որովհետև այն օրից, երբ դու, Տե՛ր, քո անարգ մարդ մեծարող խնամքովդ ինձ քո ընտանիքին հանձնեցիր, դոքա՛ եղան իմ վրա քո խոսքի հրամանը կատարողքը, առանձին առանձին, իրենց կամեցողությամբ, վանքի պտղաբերությունը հատուցանելով։

Մեռնելու չափ անմխիթար տրտում եմ, որ գայլերի նման վազեցին իմ ունեցած չունեցածի վրա և առանց խնայելու կտրատեցին, երբ տեսան թե քո աչքից ընկա: Եվ այժմ իմ ունեցածներով զարդարված, ման են գալիս ինձ ծաղր անելով. իսկ ինչ որ իմ բաներիցս վանքումը մնաց, այդ մասին, ուրա՛խ եմ և ցնծում, որովհետև մի սո՛ւրբ և հոգևոր տեղում մնաց։

Բացի սորանից ուրիշ չար խոսքերով քեզ, Տե՛ր, իմ վրա նեղացնել էին աշխատում, թե մի մանուկ չէ կարող վանքին հոգաբարձություն անել։ Եվ իմ համար մի հրեշտակ մարմին չառավ, որ գո՛նե իր հոգեղեն բնությամբ տեսնելով թշնամիների ծածուկ լարած որոգայթը կարողանար զգուշացնել ինձ և հանձն առնուր լինել իմ համար երկրորդ Ես, որ անշուշտ կանեի։

Իսկույն դավաճանությամբ նենգողների մոտ վազելով և միտք պղտորող խաբեբայական չար խոսքերով ասում էին. «Ա՛յ հիմար մարդիկ, ինչի՞ եք ունայն տեղր աշխատում, ո՞ւր եք այդ շոգ կրակում կենում և հիմարաբար անձնամահ լինում. Մամիկոնյանց տան մի քանի ավագ ծառաները երդումով խոսք են տված մեզ և այդ տան Ավագ անունով քահանան ասել է, թե երբ էլ որ լինի, ես իրեն իսկ Ղազարին չպիտի թողում հանգչել այդ տեղում, թո՛ղ թե նորա մարդոցըչեն, այլ թե' խելքով և թե' քաջությամբ լցված և կատարյալ։ նոցա հետ միասին և Աբեղենից տիրոջր (ինձ բարեկամ էիէ անվանում), որ, քո, Տիրոջդ, սիրուն և ամենին ընդունող բարերարությունից, հարգելի մարդ է և հրապարակում երևելու պատճառ ունի և Տիրոջից և քրիստոսի շնորհից ամենքն էլ ո'ղջ են և մեջ տեղում, թո'ղ հարցանվին նոքա, իմ ըստ աշխարհի որպես հայր տված խրատներիս և ըստ հոգու իմ վար¬ դապետության խոսքերի մասին, և ինչ որ ամեն մինը լսել են, առանց իրենց հոգին պարտավորելու թող ճշմարիտը ասեն։ Բայց երեք եղբարքն էլ սիրում էին Սուրբ Կաթուղիկեի վանքը ըն¬ ծաներ և ամեն հարկավոր բաներ նվիրելով, որոնցից ամեն մեկի տվա¬ ծը հայտնի էր և գրով մնաց վանքում, և ճշմարի'տ որ Տիրոջդ կամքի կատարողքր դոքա եղանt Որովհետև այն օրից, երբ դու, Տե'ր, քո անարգ մարդ մեծարող խնամ քովդ ինձ քո ընտանիքին հանձնեցիր, դոքա' եղան իմ վրա քո խոսքի հրամանը կատարողքր, առանձին առանձին, իրենց կամեցողությամբ, վանքի պտղաբերությունը հատուցանելով։ Մեռնելու չափ անմխիթար տրտում եմ, որ գայլերի նման վազեցին իմ ունեցած չունեցածի վրա և առանց խնայելու կտրատեցին, երբ տե¬ սան թե քո աչքից ընկա: Եվ այժմ իմ ունեցածներով զարդարված, ման են գալիս ինձ ծաղր անելով, իսկ ինչ որ իմ բաներիցս վանքումր մնաց, այդ մասին, ուրա'խ եմ և ցնծում, որովհետև մի սո'ւրբ և հոգևոր տե¬ ղում մնաց։ Բացի սորանիը ուրիշ չար խոսքերով քեզ, Տե'ր, իմ վրա նեղաց¬ նել էին աշխատում, թե մի մանուկ չէ կարող վանքին հոգաբարձու¬ թյուն անել։ Եվ իմ համար մի հրեշտակ մարմին չառավ, որ գո'նե իր հոգեղեն բնությամբ տեսնելով թշնամիների ծածուկ լարած որոգայթը կարողանար զգուշացնել ինձ և հանձն առնուր լինել իմ համար երկ¬ րորդ Ես, որ անշուշտ կանեի։ Իսկույն դավաճանությամբ նենգողների մոտ վազելով և միտք պղտորող խաբեբայական չար խոսքերով ասում էին. <րԱ'յ հիմար մար¬ դիկ, ինչի եք ունայն տեղր աշխատում, ո ւր եք այդ շոգ կրակում կե¬ նում և հիմարաբար անձնամահ լինում. Մամիկոնյանց տան մի քանի ավագ ծաոաները երդումով խոսք են տված մեզ և այդ տան Ավագ անունով քահանան ասել է, թե երբ էլ որ լինի, ես իրեն իսկ Ղազարին չպիտի թողում հանգչել այդ տեղում, թո՛ղ թե նորա մարդոցը»։ Եվ լսողքը, այսպիսի խոսքերից թուլանալով, էլ այնուհետև աշխատում էին ժողովել առավել իրենց պարկերի, քան թե վանքի ամբարի մեջ։