Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բայց ես, մեղուի նման ամեն կողմից բերելով, կարողանում էի հոգալ և՛ վատնողների պետքերը և՛ վանքի պաշարը։

Բայց դո՛ւ, Տե՛ր, լավ հիշողություն ունիս և բան չես մոռանում, մանավանդ քո հոգասիրությամբ. որովհետև շատ էր կառավարել նա այդ վանքը, թե ուր և իցե գտնվում է, թո՛ղ հարցանվի և թո՛ղ ասե։ Իսկ ինչ որ կարգել էին ինձ տարեկան տեր Ներսեհը և Հրահատը,— կերակրի, հանդերձի և ձիու համար,— հայտնի՛ է. նույնպես և Տիրոջդ եղբորորդիներից նշանակվածը. այն էլ դեռ հերիք էր լինում ինձ, և երբեմն իմ ավելորդներից վանքի պետքերի համար էր գործ դրվում։ Իսկ Աղվանստանից, Վրաստանից, Սյունյաց և Արշարունյաց երկիրներից իմ բերած բաներս և ինչ որ բո՛ւն Տիրոջդ եղբորորդիներից ստացել էի այդ բոլորը — յուրաքանչյուրի տվածը առանձին առանձին գրի անցուցած, — մնաց վանքում. և ինձ մե՛րկ և խայտառակությա՛մբ դուրս հանեցին իմ բոլո՛ր ունեցած չունեցածի միջից, ինչ որ տղայությանս ժամանակից սկսած ժողովել էի: Մինչև անգամ և Հունարեն գրքե՛րս ինձ չտվին, որ ընկած են այժմ վանքում ցեցերի կերակուր լինելու համար. բայց արդյոք այդ գրքերր կարդալով պիտի լուսավորվի՞ն այդ տեղում բնակվողքը, կամ ուրիշներին պիտի լուսավորե՞ն։

Եվ դու, Տե՛ր, և այս մի բանը չես իմացած, բայց արժա՛ն էր որ իմանայիր. ես լսեցի, որ իմ քամակից ասում էին, թե «ես վանքում բան չունեի»։ Եթե բոլոր կահ կարասիքի կողմից և ամեն հարկավոր եղած բաներով, երկու հարյուր տարուց շինված վանքերից փոքր պակաս, կամ հետ մնացած լինեի, ապա բնա՛վ արժանի չէի համարիլ ինձ այնտեղ մնալ։ Թեպետ վանքի սարք ու կարգը, շինվածքի անհաստատությունից, մի երկու անգամ ջարդվեցավ, բայց այս վերջին անգամինը, եթե Տերդ գիտնար և ինձանից համար պահանջած լիներ, որ ամեն բան մանրամասն քեզ հայտնվեր, այն ժամանակ կիմացվեր, գովությա՞ն եթե մեղադրանքի էի արժանի։ Բայց ես միայն իմ դուրս ձգվելուցս հետո ընկա այս ու այն տեղ իմ պետքս և կարոտությունս առանձնապես հոգալով. սակայն իմ քարոզությունքս շատ ախորժելով և պատվականությամբ ընդունում էին, ինչպես մի առողջ վարդապետի քարոզություն, և հոր պես էլ պատվում էին, և մանավանդ է՛լ ավելի տեր Համազասպը, որին ողորմություն անե Տերը ինչպես Ոնիսիփորի տանը, այս խոսքերը ասողի բարեխոսությամբ. պատճառ, շատ անգամ ինձ հանգստացուց և իմ հալածվելու ժամանակ իմ կերակրիչը եղավ:

Ոմանք էլ ասում էին, «թե ես Տիրոջդ տանը որպես մի ավելորդ անոթ էի», որովհետև մտածում էին, «թե իմ ո՞ր արվեստի համար դո՛ւ.