Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցին որ ’ի Հայս վերստին մեծապէս նորոգեաց»։ (Ասողիկ, եր. 82)։

Ի՞նչ ուրիշ եկեղեցու համար կարելի էր այսպես խոսել բացի ս. Կաթողիկե Էջմիածնից։

Ամենին հայտնի է, որ երանելի Կումիտաս կաթողիկոսը, Հռիփսիմյանց հրաշալի «Անձինքի» այն անմահ երգիչը, յոթներորդ դարու սկզբում սրբատաշ քարերով շինեց, որպես Հռիփսիմյանց հոյակապ վկայարանը, նույնպես և Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցու գմբեթը, որ առաջ փայտից էր շինված*։ Թողնելով ուրիշների վկայությունքը, եթե միայն մեջ բերենք արժանահիշատակ Սեբեոս եպիսկոպոսի ասածը, որ գրեթե ժամանակակից էր Կումիտասին, եթե միայն հիշենք Հովհաննես կաթողիկոսի խոսքերը, հերիք է որ անդարձ փարատվի ամենայն տարակույս։

Վերացոյց (Կումիտաս) և զփայտակերտս սրբոյ Կաթողիկէին. նորոգեաց և զխախուտ որմոյն. շինեաց զքարայարկսն» ։ (Սեբեոս, եր. 140)։

<<Յետ որոյ ապա քակեալ սորա (Կումիտասայ) զփայտակերտ գմթէթ Սրբոյ Կաթողիկէին, որ ’ի Վաղարշապատ քաղաքի շինէ գնա գեղեցկայարմար և չքնաղատես կոփածոյ քարամբք». (Յովհ. կաթ. Պատմ. եր. 43)։

Երանելի Կումիտաս կաթողիկոսի սրբատաշ քարերով շինած փառավոր գմբեթը, մեր այսօրվա ս. էջ Էմիածնի գմբեթը լինելը, ամեն հարցնողի կարող է պատմել Էջմիածնի նաև վերջին մոնթը։

Ավելորդ է ասել, որ Վաղարշապատի մեջ երկու հատ չէր այլ մեկ հատ սուրբ Կաթողիկե անունով եկեղեցի, և այն մեր Մայր եկեղեցին, որի համար Փարպեցու Թղթի հառաջաբանն էլ ասում է. Շնորհէր (Վահան) նմա (Ղազարու) զհոյակապ և զականաւոր տեղին ի Նոր քաղաքի, որում անուն էր Սուրբ Կաթուղիկէ եկեղեցի)։ (Եր. 36—7)։

Մենք կարող էինք և ուրիշ վկայությունք բերել մեր ասածները ապացուցանելու համար, բայց այսչափն էլ գուցե ավելորդ երևի ոմանց, խոստովանում ենք. բայց ի՞նչ անես, երբ Փարպեցու Թուղթը կարդացողին սար ու ձոր են ձգել «կամ զՎաղարշապատ և կամ զմերձակայն Նորք» ասելով։

Մեզ գուցե ասեն, —իհարկե ոչ պ. Էմինը,—թե ս. Էջմիածինը

———————

  • Թղթի հառաջաբանի մեջ հիշված եկեղեցու փայտակերտը, որ վնասվել էր կրակից, մենք հասկանում ենք ս. Էջմիածնի գմբեթը, որ ինչպես երևում է, էրվելուց հետո,

վերստին փայտից է շինվել, որ փայտե մնացել է մինչև յոթներորդ դարու սկիզբը, որ Կումիտաս կաթողիկոսը իսպառ վերցնելով փոխանակը շինել է այն հոյակապ քարակասույց գմբեթը։