Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաթողիկոսական աթոռ լինելով, ի՞նչպես կարելի է որ հանձնվեր մի մասնավոր վարդապետի տեսչության։

Պատասխանենք կարճառոտ. Փարպեցու ժամանակ, որպես և նորանից հետո, մեր կաթողիկոսքը նստում էին Դվին քաղաքում, ուստի բնականաբար, վանահոր ձեռքով պիտի կառավարվեր սուրբ Կաթողիկեն, ուստի և մեծ Վահանը ամենայն իրավունքով հանձնել էր Փարպեցու պես մի մարդու, որ այն ժամանակ, ինչպես վկայում է Թղթի հառաջաբանը «արուսեակ աստղի պես էր փայլում»։Ես զիմ շնորհս քան զբազումս պարեգոտավորաց» (զօրացուցեալ պայծառացոյց Վերին խնամ ակալոլթիւնն) ասում է ինքը Փարպեցին, իր Թղթում, պավղոսյան գեղեցիկ անզգամությամբ: (Եր. 42):

Պատճառ ունինք ենթադրելու, թե Փարպեցին առաջինը չէր, որ կառավարում էր ս. Կաթողիկե եկեղեցին, որովհետև, Վարդանանց Ավարայրի պատերազմից և սուրբ Ղևոնդյանց նահատակությունից հետո, կաթողիկոսական աթոռը փոխադրվել էր Դվին. իսկ այդ թվականներից մինչև մեծ Վահանի մարզպանությունը ավելի քան թե երեսուն տարի կա, հայտնի է թե այդ միջոցում մասնավոր մարդոց, այսինքն եպիսկոպոսների կամ արժանավոր վարդապետների ձեռքով էր կառավարվում ս. Կաթողիկեն: Բացի սորանից, Փարպեցու Թղթի մի անհասկանալի տեղում կա ակնարկություն մի մարդու վրա, որ շատ անգամ կամ շատ ժամանակ կառավարել էր այդ եկեղեցին, ըստ որում այսպես է ասում. «քանզի Յոլով նորա արբանեկեալ էր զպէտս տեղվոյդ, հարցրի թէ կայ ուրէք և ասասցի» (եր. 55): Մենք չենք հասկանում միայն, թե ո՞ւմ է վերաբերում նորա դերանունը։

Իսկ թե Փարպեցին վերջին կառավարիչը չէր, այդ մասին դրական ապացույց ունինք։ Փարպեցու հալածվելուց առավել քան թե հարյուր քսան տարի հետո, Կումիտաս կաթողիկոսի օրով կառավարում էր այդ եկեղեցին մի Հովհաննիկ անունով վարդապետ։ Սեբեոս Եպիսկոպոսը պատմելով Կումիտաս կաթողիկոսի վերը հիշված նորոգությունքը ասում է. «Այս եղև յամս Յովհանկան վանաց երիցու Սրբոյ ԿաթողիկԷին» (Սեբեոս, եր. 141):

Մեզ կարող են ասել, թե Փարպեցու Թղթում կան տեղեր, որ Փարպեցուն հանձնված տեղը ենթադրել են տալիս մի նոր հիմնարկություն:

Ահավասիկ այդ տեղերը. «»զի ամենայն կահիւ և կազմածով եթէ սակալ մի երևէի նուազեալ քան զայնոսիկ որք յերկերիս ամէ շինեալ վանորայքն չհամարէի գանձնս արժանի կալոյ... Այլ առավելագույն այր մի