Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ակիթ անուն որ եկեալ ՝ի տեղիդ ի Գարդմանայ վանաց ՝ի նմին աւուր յորում հիմն արկաւ տեղւոյդ». (եր. 56, 57)։

Նախ, ինքը Փարպեցին, ս. Կաթողիկե եկեղեցու վերաբերությամբ այսպես է փարատում ամենայն տարակույս, «կատարէր զսովորական ուխտս և զպատարագս ի սուրբ եկեղեցւոջն Կաթողիկէի զոր հիմնարկեալ նորոգեաց մեծապայծառ շքեղությամբ, զճնացեալ գործ նախնեացն իւրոց քաջ զորավարն Հայոց Մամիկոնեան Վահան». (Փարպ. Պատմ. եր. 273)։ Սորանից մենք տեսնում ենք, որ մեծ Վահանը, ոչ թե չեղած տեղում նո՛ր է շինել Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցին, այլ թե նորոգել է հիմն ի վեր։ Երկրորդ, Թղթի հառաջաբանը մեզ ասում է, թե մեծ Վահանը Փարպեցու տեսչության հանձնել է «զհոյակապ և զականաւոր տեղին ՝ի Նոր քաղաքի որում անուն էր սուրբ Կաթողիկե եկեղեցի վանօքն». (եր. 37)։ Ինքը Փարպեցին հիշելով իր կահ կարասիքը և կազմածը, ոչ սուրբ Կաթողիկե եկեղեցուն այլ վանքին վերաբերելով ավելցնում է. «եթէ սակաւ մի երևէի նուազեալ քան զայնոսիկ, որք յերկերիւր ամէ շինեալ վանորայքն», և թե «գիտեն զայս բնակեալքն ընդ իս»։

Վաղարշապատի ս. Կաթողիկե եկեղեցին ս. Լուսավորչի ձեռքով հիմնվեցավ, ո՛չ որպես այժմյան հասկացողությամբ վանք կամ վանքի եկեղեցի կամ կրոնավորների բնակարան, այլ որպես մայր եկեղեցի թագավորանիստ Վաղարշապատի, որով և ամենայն Հալաստանյայց։ Ագաթանգեղոսը, որ մանրամասն և շատ տեղ էլ անունով պատմում է այսպիսի բաները, բնա՜վ չէ խոսում ս. Կաթողիկեի մոտ կրոնավորների բնակարան լինելու մասին։ Մեզ թվում է, թե Փարպեցու «ի նմին աւուր յորում հիմն արկաւ տեղւոյղ» խոսքը վերաբերվում է ս. Կաթողիկե եկեղեցուն ոչ, այլ վանքին, այսինքն կրոնավորների բնակարաններին, որ Ակիթն էլ Գարդմանա վանքից գալիս է այնտեղ և բնակվում, ինքը Փարպեցին «և բնակեալքն ընդ նմա»։ Հայտնի է թե սոցանից ոչ մինը չէ բնակվել բո՜ւն եկեղեցու մեջ, այլ այն շինվածքում, որի անհաստատությունից «միանգամ և երկիցս ջարդեցավ բոլոր կահն»։ Այս ջարդված բաներն էլ չենք իմանում եկեղեցական անոթք, այլ կրոնավորների բնակության սարք ու կարգը։ Ասողիկը օգնության է գալիս մեզ, երբ մեծ Վահանի Կաթողիկե եկեղեցին մեծապես նորոգելը պատմելով հարում է. «զգասս կրօնաւորացն բազմացուցանելով, որ Սուրէնայ անապատն ասի»։ Հայտնի է, թե երբ բազմացնում էր կրոնավորների թիվը, պիտի այդ բազմության չափով տեղ էլ պատրաստեր, ուստի և անհասկանալի չէ Փարպեցու այն խոսքերը, որ մի նոր հիմնարկություն կարող էին համարել տալ նորան հանձնված վանքը։ Ավելորդ է ասել, որ մենք չգիտենք, թե