Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենին հայտնի է թե վերը հիշված անցքը անցել է Սահակ երրորդ կաթողիկոսի և Մոհամմետ Ոգբայի մեջ։ Մոնամմետը և Ոգբան չէ պիտո ըստ Եվտիքեսի շփոթել և ոչ ըստ Նեստորի բաժանել, այդ երկու անունը ևս անշփոթ և անբաժանելի միավորված են մի անձի մեջ։

«Այս է գիր ձեռին իմոյ Սահակայ հայրապետիս Հայոց առ զօրավարդ Մոհմատ», այսպես սկսելով հառաջ է տանում Սահակ կաթողիկոսը յուր նամակը. նշանակում է թե այդ մարդու թլփատության անունը Մոհմատ է, և այս մասին տարակույս չկա։

Բա՛ց և Մոսկվա տպած Հովհաննես կաթողիկոսի Պատմության 54 —55 երեսները և կարդա՛. «Իսկ սուրբ կաթողիկոսն Հայոց Սահակ դեռ ևս կայր կենդանի ի Դամասկոս իբրև լուաւ զանհնարին սպառնալիսն Ոգբայի՝ խնդրէր հրաժեշտ ի նմանէ երթալ առ նա... իբրև չոգավ ի Խառան, իսկ և իսկ հիւանդացալ սուրբ կաթողիկոսն հիւանդութեուն մեծ։ Եւ ապա գրէ նամակ աղաչանաց առ Ոգբայ իւրով իսկ ձեռամբ... Եւ ապա զայն հրովարտակն հրամայէ յետ վախճանի իւրոյ դնել յաջոյ ձեռին իւրում, զի ինքնին Ոգբայ եկեալ առցէ ի ձեռաց նորա... Իսկ ոստիկանն Ոգբայ... իբրև չոգաւ վաղվաղակի առ դիապատիկ մարմին առնն Աստուծոյ մտեալ... և առեալ զնամակն ի ձեռաց նորա և ընթերցեալ՝ ասէ. «Այո՛՝ խնդիր քո կատարեալ է՝ պատուական այրդ Աստուծոյ»։ Եւ նամակի նախարարս Հայոց գրեալ և հանդերձ սուրբ մարմնով հայրապետին ի Հայս առաքեալ բազում պատուով» և այլն։

Պարզ է սորանից, որ ոստիկանի մականունը Ոգբայ է, և ինչ որ Մխիթարյանը դնում է ծանոթության մեջ, կարող էր բուն Վարդանի գրածը լինել և ոչ անվավեր հավելված, որովհետև Հովհաննես կաթողիկոսը, որ գրեթե դար ու կես հետո ապրեցավ այդ անցքից, պարզապես Ոգբա է

[1]

  1. Մենք ոտքով գլխով Կըկռիկյանին հանձնեցինք Մխիթարյանի գրածները: Խերը տեսնե: Բայց որպես շատ զվարճալի նորություն հայտնում ենք մեր ընթերցողին, թե վերապատվելի ֆինանսիստը քաջ աստեղաբաշխ և սքանչելի երկրաչափ է նույնպես։ Ափրիկեի մեջ կղզի է գտել, ուր տարին տասն երկու ամիս օր ու գիշեր միշտ հավասար են։ Վարդանը մի տեղ ասում է, թե Հնդկաստանումը երկիր կա ուր տիվ և գիշեր հավասար են. քաջագոտի Մխիթարյանը սրբագրում է յուր ծանոթությամբ Վարդանի սխալը թե ասիական Հնդկաստանում այդպիսի տեղ չկա, այլ պետք է իմանալ ափրիկյան կղզիները: Կեցցե՛ իմ երկրաչափը, ապրի աստեղաբաշխը: Բայց չէ՞ կարելի արդյոք խնդրել, թե ո՞ր կղզին է այդ։ Ընծայում ենք նորան և Բոռնեռն, եթե միայն այդ տեղում գեթ միշտ այդպես է: Ի՛նչ հարկավոր է հաշվել Այծեղջյուրի և Խեցգետնի արևադարձքը։ Արևը այդ կետերում եղած ժամանակ ևս դարձյալ Բոռնեռի վերա օր ու գիշեր հավասար են. փա՛ավորվի' վերապատվելին։