Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր բարեկամներից մինը ասում էր, թե մեզ հարկավո՛ր է շնորհակալ լինել այն մարդերից, որ պարզապես հայտնում էին յուրյանց միտքը: Մեր բարեկամը հիշեցնում էր մեզ ֆերնեյյան իմաստուն ծերունու խոսքերը.

„Quej’alme les gens qui disent ce qu’lls pensent“.

Այո', շնորհակալ կը լինեինք, եթե այդպես լիներ։ Բայց դոքա ցերեկը ազգասեր քարոզելով յուրյանց, գիշերը փորումդ են նորա հիմքը»: Թող նոքա՛ շնորհակալ լինեն մեզանից, եթե տակավին, քրիստոնեական ներողամտությամբ, անգիտության ընծայելով նոցա գործը, աղոթենք նոցա վերա. «Հա՛յր, թո՛ղ դոցա՝ զի ոչ գիտեն զինչ գործեն»: