Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գումարները հափշտակեր տարերէ, իբրև թե ազգի օգտի համար պիտի գործածէ զանոնք, մինչդեռ մաս մը շռայլաբար կվատնե, մաս մալ իր վաղածանոթ ոսկետուփին մեջ կմթերե իր գալու սև օրերը գուշակելով (տե՛ս սույն հատոր, էջ 109):

էջ 19, ա. 20. «Դպրոցների գումարը անհետացնող-եկեղեցական...»—Ակնարկում է Գաբրիել Այվազովսկուն և Սարգիս Զալալյանին:


էջ 19, տ. 23. «Իրավունք չունե՞ր արդյոք «Հյուսիսափայլը» հայոց եկեղեցու ոտքից գլուխ ռեֆորմը պահանջելու»— Խոսքը վերաբերում «Հյուսիսափայլում» (1860 թվական № 10) Ստ. Նազարյանի տպագրած «Մենդելսոն, Լեսսինգ, Լավատեր» վերնագրով հոդվածին, որտեղ հեղինակը անդրադառնամ է XVIII դարի նշանավոր գործիչ, փիլիսոփա-գեղագետ Մենդելսոնի և լուսավորիչ, դրամատուրգ-արվեստաբան Լեսսինգի բարեկամության տարիներին տեղի ունեցած միջադեպին։ Ի դեպ, հիշյալ Մենդելսոնը հանդիսացել է Լեսսինգի «Նաթան իմաստուն» դրամայի հերոսի' Նաթանի նախատիպը:

Ցյուրիխի աստվածարան Լավատերը Մենդելսոնին հորդորում է թողնել հրեական գավանանքը և ընդունել քրիստոնեություն։ Վերջինս հրաժարվում է, քարոզելով Լավատերին լայնախոհություն և ազատություն՝ կրոնական տարբեր գավանանքների վերաբերյալ։ Ցյուրիխի աստվածարանը հալածանք է սկսում Մենդելսոնի դեմ, Լեսսինգը հանդես է գալիս իր բարեկամի պաշտպանությամբ:

Հոդվածին կցված է մի հավելված, որտեղ Նազարյանը, դատապարտելով հայ եկեղեցու թշնամական վերաբերմունքը այլագավան հայերի նկատմամբ, հորդորում է նրանց Մենդելսոնի և Լեսսինգի օրինակով, նույնպիսի լայնախոհություն հայ լուսավորչական եկեղեցուց հեռացած հայերի գավանանքի նկատմամբ։ Նազարյանը ապացուցում էր, որ ազգությունը և կրոնը իրարից տարրեր հասկացություններ են. «Այլ է ազգության հանդեսը և այլ է կրոնի հանդեսը, — գրում է նա։ Մինը աշխարհական խորհուրդ ունի, բայց մյուսը իբրև գերիշխան խղճի և աստծո հետ։ Ուրեմն, հայերը թե՛ լուսավորչականք, թե՛ կաթոլիկք և թե՛ պրոտեստանք, մնում են միշտ արենակից եղբարք, մի ազգի որդիք, մի լեզվի կցորդք, մի ազգային պատմության ժառանգներս։ Եվ որպեսզի հայերը չընտրեն այլագավան եկեղեցի, Նազարյանը առաջարկում է բարելավել հայ եկեղեցին և կատարել եկեղեցական ռեֆորմ («Հյսւսիսափայլ», 1860, № 10)։

Էջ 20, տ. 9. «...այլև Երուսաղեմի միաբանությունը» — Երուսաղեմի միաբանությունն այն գլխավոր պատվարներից մեկն էր, սրի վրա հենվելով, պոլսահայության հետադիմական ուժերը պայքարում էին Սահմանագրության կենսագործման դեմ։

Էջ 20, տ. 29. «Ոն հովիւք, որք զանձինտ արածէք և ոչ զխաջինս»—Տե՛ս Աստվածաշունչ, Երեմիա, գլուխ ԻԳ, 1։

Էջ 20, պետիտ, տ. 1. «Լսում ենք, թե Երուսաղեմի միաբանությունը մի տեարակ է հրատարակել «Մեղուի» (Պոլսի) և «Մյունատիի» ընդդեմ» — Ակնարկած տետրակը լույս է տեսել 1861 թվականին Կ. Պոլսում, «Հայտարարութիւն արդի ազգային պարագայիցս վերնագրով։ Հեղինակը (անհայտ) վիճում է «Մեղուի», «Մյունատիի» և «Մասիսի» հետ։ Վիճաբանության առարկան Երուսաղեմ ի պատրիարք «ներսեն-գուբսեն» ընտրելու խնդիրն է: Տետրակի հեղինակը, անվանարկելով «Մեղուին» ու «Մյունատիին», պնդում էր, որ «պատրիարքը դուրսեն չըլլար».

էջ 20, պետիտ, տ. 5. «...Ուր մնաց, որ Լոնդոնում ևս դրված է արդեն հայկական ազատ ապագրության համար մի մամուլ» — Արտասահմանում ազատ տպագրություն, ազատ մամուլ ունենալու ցանկությունը մշտապես մտահոգել է Նալբանդյանին։ Դեռևս 1809 թվականին արտասահմանյան ուղևորության ժամանակ, նա մտադիր էր «Հյուսիսափայլը» արգելվելու դեպքում ամսագրի տպագրությունը փոխադրել արտասահման. «...Ես հույս ունիմ,