Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եղիազար Այնթափցուն վերագրում են Արևմուտցի հետ հարաբերությունները ամրապնդելու ձգտումներ և համերաշխություն լատին կրոնավորների հետ, ընդհուպ մինչև հայ եկեղեցիների մեջ քարոզելու թույլտվությունը: Նրա օրոք, 1689 թվականին հոկտեմբերի 10-ին լեհահայերը վերյնականապես կտրեցին իրենց կապը էջմիածնի հետ («Ազգապատում», § 1699)։

Էջ 22, տ. 21. «...Որոց մեջ մեհրուժանական պսակով փայլում է Նիկոլ, լիք եպիսկոպոսը»— 1626 թվականին ապօրինի կերպով օծվելով եպիսկոպոս և տեսնելով, որ ազգային կանոններով և ազգային դատաստաններով չպիտի կարողանա հաղթահարել ժողովրդի դժգոհությունը, Նիկոլ եպիսկոպոսը դիմում է դավանափոխության, որպեսզի լեհական արքունիքի և լատինոց կրոնականների զորությամբ կարողանա իր հակառակորդներին ընկճել: Այս նպատակով դիմում է «առ այնոսիկ որ ի կարգին Եզվայիթայկան ի մեջ քաղաքին Իլովովայ»,— ինչպես գրում է Դավրիժեցին, ամեն լատին կրոնավորները եզվիթ, կամ ճիզվիթ, կամ Հիսուսյան միաբան կարծելով: Մինչդեռ լատին պատմիչները ճշտում են, թե դիմել է «եկեղեցին հարց Կարմելիտեանց Բոկոտնից և հրապարակով հռոմեագավանություն ընդունել, հայտարարելով, —ինչպես վկայում է Դավրիժեցին,— թե «մտի ի հնազանդութիւն փափին ամենայն հեաեւելովքն, կատարել զամենայն հրամանս որ առ ի նմանէ»:

Այսպես, 1630 թվականին լեհահայերի եպիսկոպոս Նիկոլը կատարեց գավանափոխություն։ Դրանից հետո, Լվովի լատին արքեպիսկոպոսարանը հայերին բանադրեց, որ հետևեն Նիկոլին և հնազանդվեն, իսկ լեհերի արքունիքը զինվորական ուժ գործադրեց հայերին իր գավանանքին ենթարկելու համար և հրաման տվեց իր պաշտոնյաներին, որ «հարեալ խորտակեցին զղոտն եկեղեցտյն, զոր հայերը չէին բանար Նիկոլի առջև և զՆիկոլ եսպիսկոպոսն մուծին յեկեղեցին և ի նա յանձնեցին զեկեղեցին ամենայն ընչիւք»:

Լեհահայերի խղճալի կացությունը շարունակվեց երկար տարիներ: Ժողովուրդն իր եկեղեցիներից վտարված և եկեղեցու խորհուրդներից ու կարևոր ծեսերից զրկված, ուխտել էր հանձն առնել ամեն չարչարանք, քան օգտվել Նիկոլի ծառայություններից և ոչ մի ծախսերից ետ չէր կենում Նիկոլին գահընկեց անելու հարցում, մինչև որ վերջնականապես աղքատացավ և սկսեց հեռանալ իր տուն ու տեղից և սեղան պանդուխտ եւ նժդեհք շրջագայեալք օտար աշխարհիս։

Իսկ Նիկոլը իր ծախսերը ծածկելու համար, եկեղեցիների գանձատներում գտնված հարստությունները, գրքերը և սրբության անոթները վատնեց և ցրեց, որը վաճառեց, որը իբրև կաշառք տվեց և որը հրեա ոսկերիչներին վաճառելով դարձրեց գրամ և լեհահայերի բոլոր եկեղեցական գանձերը լրիվ վերացրեց։ Բացի այս ամենից, ինքն էլ անառակ կյանք էր վարում, իր մոտ պահելով մի կույս, որին հափշտակել էր վանքից և նրանից ուներ որդիներ։ Նիկոլը ապրեց մինչև 1681 թվականը, 55 տարի վարելով լեհահայերի եպիսկոպոսական պաշտոնը և մեծապես նպաստեց նրանց բռնի դավանափոխության և ազգային առանձնահատկությունները կորցնելուն ու լեհերի հետ վերջնականապես ձուլվելու գործին։ (Օրմանյան, Ազգապատում, §§ 1838 —48, 1660—1776—1819),

էջ 22, 117. 15. «...Ով հայոց ազգը յուր շահաստացության և պատվամոլության համար երկրից երկիր գաղթեցնելով...»:

Ակնարկը վերաբերում է Հովսեփ Արղությանին, Ղրիմահայերի վերաբնակեցումը Ռուսաստանի հարավային նահանգները ձեռնարկված էր ռուսական կառավարության կողմից տակավին XVIII դարի 60—70-ական թվականներից, Եկատերինա II-ի կառավարությանը, տնտեսական քաղաքականության զուգընթաց, համառ և տնգուլ պայքար