Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էր տանում Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող Ղրիմի թերակղզին Կայսրությանը կցելու ուղղությամբ։ Սակայն 70-ական թվականներին Ռուսաստանի համար Ղրիմի միացումը դեոևս ապահովված հարց չէր: Ուստի նպատակին ավելի մերձենալու միտումով հարկավոր էր նոր միջոցների ու քայլերի դիմել։ Ահա Ռուսաստանի հարավային անմշակ երկրամասի բնակչությունը ստվարացնելու, այն տնտեսապես յուրացնելու և Ղրիմը միացնելու նպատակով տարվող լարված պայքարի պայմաններում հասունացավ թերակղղու քրիստոնյա բնակչության տեղահանման խնդիրը:Ղրիմահայերի գաղթի և Նոր Նախիջևանի հիմնադրման առիթով, բազմիցս արծարծվել է Հովսեփի Արղությանի անունը և հույժ կարևոր դեր վերադրվել նրան։ Անշուշտ, քաղաքի ու ամբողջ գաղութի սկզբնավորման և նրա առաջին երկու տասնամյակների պատմության մեջ առաջատար, ղեկավար մասնակցություն է ունեցել ռուսահայ թեմի առաջնորդը, սակայն գաղթի կազմակերպման հարցում նրան չի կարելի համանման վճռական դեր վերադրել։ 1773 թ. Արղությանր նշանակվում է ռուսահայ նորահաստատ թեմի առաջնորդ և մեկնում Հաշտարխան։ 1779 թ. օգոստոսին, երբ Պետերբուրի նորակառույց հայկական եկեղեցին օծելու առիթով նա ժամանում է մայրաքաղաք, իրեն մոտ եկած հայ պատգամավորների հետ աոաջին անդամ պաշտոնապես զբաղվում է ղրիմահայերի խնդիրքով։ 1779 թ. աշնանը գաղթը ոչ միայն կազմակերպվեց, այլև հիմնականում արդեն ավարտվեց։ Արղությանր միայն արագացրեց ընտրած տեղի և հրովարտակի ստացումը, որը կատարվեց այդ հարցով արդեն հիմնավորապես զբաղվող Հովհաննես Լազարյանի միջնորդությամբ։ Այս հարցի մասին ավելի մանրամասը տե'ս Վ.Բարխուդարյան, Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմությունը, Ե., 1967, էջ 23—67։ Էջ 24, տ. 3. «...Երրորդ, սաստիկ պատվեր տալ բոլոր եկեղեցականներին... չհամարձակվել ձեոք վերցնել, կամ գավազան բարձրացնել հայոց ազգի զավակները կոծելու և գիշատելու համար (աե'ս «Մեղու», թ. 127) —«Մեղուի» 1861 թ. մարտի 10-ի համարում (127), տպագրվել է «Գողություն վանքի մը և եկևդեցիի մեջ» հոդվածը։ Այդ հոդվածում բերվում է Պոզոս Ռոմպու/յան անունով տասնվեց տարեկան մի տղայի նամակը, որը ծառայում էր Կեսարիայի Սուրբ Կարապետ վանքում որպես փոքրավոր։ Վանքից դողացվել էր չորս խաչ։ Հիշյալ պատանյակին կասկածելով գողության մեջ, մեծավոր հոր հրամանով նրան ծեծում ու խոշտանգում են և բոլորովին ուշքը կորցրած, արյունաթաթախ գցում են վանքի բանտախուցը։ Մի քանի օրից հետո պարզվում է, որ բազմաթիվ սպասքների դողության հեղինակը Տեր Ավետիս քահանան և Գե- վորդ վարդապետն են, որոնք իրենց ավարը այնուհետև վաճառում են Կեսարիայի ոսկերիչներին։ вԿեսարիա վանքին և անոր շրջակա մեկ եկեղեցիին մեջ եղած դողոլթյոլնր հրատարակելով, վանբերոլ և եկեղեցյաց հարստության, որոնց ձեռքով գողցվիյը րն- թերցողաց ուշադրությանը կհանձնենք», — վերջացնում է հոդվածը «Մեղուն,> ։ էջ 24, պետիտ, տ. 1, «Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգևորների նկատեցինք նաև էքմիածնի մեշ (1860 հոկտեմբեր) »— Նալրանդյանը էջմիածնում եղել է 1860 թ. սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 1Տ-ր, Հնդկաստան գնալու ճանապարհին։ Էջ 26, տ. 22. «Ուստի և ընդունում ենք նաև պ. Այվագովսքիի սպառնալիքը «Մսւս- յաց Աղավնու» մեջ» — «Մասյաց աղավնիի» 1860 թ. № 11-ում (դեկտեմբեր) դրված է. «Հյուսիսափայլի» դիտմունքը, ընթացքը և աշխատությունը, ուղղակի այս մեր ազգային դավանության և ամենայն ազգային գեղեցիկ հատկոլթյանց դեմ պատերազմն, և ասոնք ջնջել, փչացնել է», Հոդվածի վերջում Այվազովսկին սպառնում է հետևյալ հա- 427

Հավանական սխալների որոնում (Alt+Z)