Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տրամադրելով նրա դեմ Բեսարաբիայի թեմի նոր առաջնորդ Գաբրիել Այվազովսկուն, հորդորեց վերջինիս խնդրագիր ներկայացնելու ներքին գործերի մինիստր Լանսկոյին՝ Գաբրիել Պատկանյանին իր թեմից հեռացնելու մասին: Սեպտեմբերի 20-ին Նոր Նախիջևանի 13 հոգևորականների ստորագրությամբ մի դիմում է ներկայացվում Այվազովսկուն՝ Գաբրիել Պատկանյանին քաղաքից վտարելու մասին։

Էջ 103, պետիտ, տ. 1. «Այո քահանային վրա կատարած անիրավությունները թոզուցի անձամբ պատմել ձեզ» — Դեռևս 1830-ական թվականներին Գաբրիել քահանա Պատկանյանը հասարակական լայն գործունեություն էր սկսել Ն. Նախիջևանում։ Լինելով հոգևոր գործերի քարտուղար, նա առաջինն էր նկատել եկեղեցական գումարների չարաշահման փաստը և հարց բարձրացրել հաշվետվության վերաբերյալ, խոշոր բախումներ ունենալով ինչպես եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքի իշխանությունների հետ։ Դառնալով քաղաքում բորբոքված Հայրապետյան-Խալիբյան պայքար պարագլուխներից մեկը, Հայրապետյան կուսակցության կողմից նա 1850-ական թվականների սկզբներին անհաշտ պայքար էր սկսել կաթողիկոս Ներսես Աշտարակեցու, Սարգիս Զալալյանի և քաղաքագլուխ Հարություն Խալիբյանի դեմ։ Սակայն շուտով նրա հակառակորդներին հաջողվեց 1853 թվականի օգոստոսի 10-ին Խալիբյանի դեմ մահափորձ կատարելու կեղծ մեղադրանքով, ինչպես նաև կեղծ դրամ կտրող Կրուտիկովի հետ առնչություններ ունենալու և այլ հնարովի «մեղքերի» պատճառով, նրան ձերբակալել Ռոստովի բանտում։ Գործը Ռոստովի գավառական դատարանում քննվելուց հետո անցնում է Եկատերինոսլավի դատական պալատը, և երկու տեղում էլ վճռվում է հօգուտ Պատկանյանի: Խալիբյանը դժգոհ մնալով այս վճիռներից, գործը փոխադրում է Պետերբուրգ՝ Սենատի քննությանը, որը 1857 թվականի դեկտեմբերի 17-ին փոխելով Եկատերինոսլավի դա տական պալատի քրեական բաժնի վճիռը, որոշում է մեղավոր ճանաչել Պատկանյանին միմիայն Խալիբյանի կյանքի դեմ սպանության փորձ կատարելում և դատապարտել աքսորի՝ Սիբիր, նախապես զրկելով նրան ամեն իրավունքից։ Գաբրիել Պատկանյանի կողմնակիցներին հաջողվում է գործը Սենատից փոխադրել պետական խորհուրդ, ուր 1859 թվականի դեկտեմբերի 7-ին իշխան Օռլովի նախագահությամբ կայացած նիստում որոշվում է փոխել Սենատի վճիռը, քահանային թողնել խիստ կասկածանքի տակ և ենթարկել հոգևոր իշխանության հսկողությանը: Սակայն երբ վճիռը ներկայացվում է թագավորին, նա մակագրում է գործի վրա. «եթե նա այդքան ծանր հանցանքի համար մնում է խիստ կասկածանքի տակ, պետք է ուրեմն զրկվի քահանայությունից», 1860 թվական, 7 տարի բանտում մնալուց հետո, Գաբրիել քահանային ազատում են և կարգազուրկ անելուց հետո՝ թույլ տալիս որպես աշխարհական մնալ Ն. Նախիջևանում։ Բայց, ժամանակ անց, Գաբրիել Այվազովսկու և Հարություն Խալիբյանի ջանքերով, 1861 թվականի հուլիսին, առանց մեղադրանքի ներկայացման, Գաբրիել Պատկանյանը աքսորվում է Վյատկա՝ ցմահ բնակության: Նույն թվականի դեկտեմբերին հաջողվում է նրան տեղափոխել Կոստրոմա, ուր մնում է մինչև 1863 թվականի օգոստոսը։

Էջ 104, տ. 2. «... թեպետ և վերջապես Գաբրիել վարդապետին շանթաձիգ սպառնալիքներեն ստիպված՝ բոնի կոտորագրե...»

Իսկապես, հիշյալ դիմումի տակ ստորագրած 12 հոգևորականների անողներից ամենավերջինը Պողոս Ստեփանոսյանինն է (տե՛ս Մատենադարան, Ա. Հովհաննիսյանի դիվան, թուղթ 243, վավ. 145 և Ռ. Պաականյան, ԵԺ, հատոր VI, էջ 624):

էջ 104, տ. 6. «... -ինչպես Գաբրիել վարդապետը դժոխաց արժանի որդի կըտեսնե Մխիթարյան միաբանության աբբան, որ միաբաններին մեկուն, իրեն խղճմտանաց և համոզմանը հակառակ գրված թղթի մը ստորագրել չուզելուն...»-Ակնարկը վերաբերում է