«Յայտարարութիւն անցից Մուրատեան վարժարանին» գրքի մեջ բերված հետևյալ հատվածին, որտեղ քննադատելով աբբահայր Գևորգ Հյուրմյուզյանին, Այվազովսկին գրել է. —«ո՜չ ապաքեն այս այն մեծավորն է, որ անցյալ տարի երբ իր վանականներեն մեկը չէր ուզած ստորագրել Հռովմա Աթոռոլն տրվելու Հայտարարության, ըսելով թե «Խղճմտանքս թող չի տար որ Միաբանությանս դատապարտեմ». այս Գևորգ Հյուրմյուզյանը կըսեմ, աղաղակեր է անոր երեսին, թե «փոխեմ խղճմտանքիդ մեջ: Ո՛վ սարսափելի հայհոյություն: («Հայտարարություն անցից Մուրատեան վարժարանին», Փարիզ, 1855, էջ 151—52):
Էջ 107, տ. 25. «...եթե կուզե, որ օր մը Այվազովոքին Բեկնազարյանցին նման որբոց կարգը դասե զինքը...» — Իր «Նամակ առ հրատարակողը» հոդվածում («Հյուսիսափայլ», 1858, № 11) Բեկնազարյան Հովհաննես վարդապետի մասին ՆաԼԲանդյանԸ պատմում է հետևյալԸ. երբ 1855 թվականին Նոր Նախիջևանի հասարակությունը կրկին խնդիր է տալիս վիճակի առաջնորդ Մատթեոս Վեհապետյանին, Խալիբյանից պահանջելու եկեղեցական գումարների հաշվետվությունը, և գումարները, Ներսես Աշտարակեցին ի հեճուկս առաջնորդի, կարգադրում է նրան 1848 թվականից հետո գոյացած գումարն էլ հանձնել Խալիբյանին, քանի որ ինքը պատրաստվում է նրա հետ տեսնել ընդհանուր հաշիվ, «թեմական ատյանը, որ այն միջոցին գտնվում էր Բեկնազարյան Հովհաննես վարդապետի ազդեցության և կառավարության տակ, այն վարդապետի, որ խաչի էր սպասում Ներսես կաթողիկոսից Սարգիս վարդապետի և նորա տիրացուի բարեխոսությամբ, ինչպես ինքը կաթողիկոսը գրեց այդ խաչը տալով, իսկույն տնօրինեց ուղարկել յուր մոտ գտանված թղթերը գանձարանի և արծաթքը, այլև առաջարկեց առաջնորդին, որ սա ետ հասկացնե պարոն Խալիբյանցին ալն արծաթքը և գանձարանի տոմս ակները, որ դասվում էին նորա մոտ» (տե՛ս սույն հրատարակություն, հատոր 11, էջ 330):
Հավանորեն իր այս արարքի համար Գաբրիել Այվազովսկին նրան հետագայում հատուկ շնորհակալություն է հայտնել:
էջ 108, տ. 6. «...ազգուրաց մը, որ Օսմանյան պատմության մեջ Հայոց ազգը հերձվածող է կպոռա> — Տե՛ս սույն հատոր, «Երկու տողի», էջ 32, տ. 10. ծանոթագրությունը:
էջ 108, տ. 10. «...որ մեր եկեղեցույն գիրկը դիմելեն ետքը տպագրած Վարդապետարանին մեջ... ու հետո անամոթաբար կըսե թե տպագրական սխալներ են անոնք»— Տե՛ս սույն հատոր, «Երկու տողի», էջ 32, տ. 19. ծանոթագրությունը:
էջ 108, տ. 26. «...ինքը նույն միջոցին լրտեսական թղթեր կգրե աբբային...» — Տե՛ս սույն հատոր, «Երկու տողի», էջ 27, պետիտ, տ. 8. ծանոթագրությունը:
Ինքնագրերը չեն պահպանվել: Առաջին «Հայտարարությունը» տպագրվել է «Հյոսիսափայլ», 1862, № 5, էջ 235—240, երկրորդը՝ «Մեղու Հայաստանի», 1865, № 10, հուլիսի 15, էջ 196—197: Առաջինը այնուհետև մտել է ԵԼժ, հատոր II (1947), էջ 390 —, երկրորդը՝ Եէժ, հատոր IV (1949), էջ 254:
Ներկա տպագրության համար հիմք են ծառայել առաջին հրապարակումները: Երկու «Հայտարարություններն» էլ վերաբերում են Հայաստանի պատմական գրական քարտեզի հրատարակությանը, որին ձեռնարկել էր Նալբանդյանը Պետերբուրգում, 1862 թվականի հունիսին, արտասահմանից վերադառնալուց հետո: