Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին «Հայտարարության» տպագրված տեքստի տակ գրված է հետևյալ տարեթիվը, «հունիսի 20, 1860, Ս. Պետերբուրգ», որը ակնհայտ վրիպակ է և այդպես էլ առանց ուղղվելու մտել է հեղինակի Երկերի լիակատար ժողովածուի II հատորը (1947, էջ 394): Իսկականը պետք է լինի «հունիսի 20, 1862, Ս. Պետերբուրգ»: Որ դա իսկապես այդպես է, հաստատվում է հետևյալ փաստերով:

1. Միքայել Նալբանդյանը Պետերբուրգից մեկնել է (համալսարանում թեկնածուական դիսերտացիա պաշտպանելուց հետո) 1860 թվականի հունիսի 15-ին, որի մասին ինքը գրել է իր «Ծոցատետրի նկատողություններում» (ԵԼԺ, հատոր IV, Էջ 272, տե՛ս նաև՝ Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակչություն, Ե., 1980, էջ 142): Այսպիսով, Նալբանդյանը չէր կարող «Հայտարարության» տակ դնել «Հունիսի 20, 1860, Ս. Պետերբուրգ» տարեթիվը, քանի որ այդ ժամանակ արդեն գտնվում էր Նոր Նախիջևանի ճանապարհին:

2. «Հայտարարության» մեջ լիազորված անձանց թվում, որոնց վստահված էր քարտեզի բաժանորդագրության կազմակերպման գործը, հիշատակված էր նաև Նալբանդյանի մտերիմ բարեկամ բժիշկ Անանիա Սուլթանշահի անունը հետևյալ նշումով «Նիժնինովգորոդի վաճառատունի մեջ»: 1862 թվականի հունիսի 20-ին Նալբանդյանը Սուլթանջահին գրած նամակում ասում է. «Վստահ լինելով Տեր ազգասիրության վերա, Ձեր հարգելի, անունը հայտարարության մեջ (որ շնորհ ունիմ ձեզ ուղարկելու) աշխատավոր հրատարակեցի Հայաստանի քարտի տպագրության, որին ձեռք զարկի, հուսալով միմիայն Ձեր գործակցության և ազգի համակրության վերա: Ինչ որ գործի հանգամանքներին է վերաբերում, որպես նաև կրկին նպատակին, այդ մասին տեղեկություն կտա Ձեզ հայտարարությունս» (ԵԼԺ, հատոր IV, էջ 124 —125): Ինչպես տեսնում ենք, նամակը գրված է «Հայտարարության» հետ նույն օրը, մինչև «Հյուսիսափայլի» հրապարակումը:

3. 1865 թվականին «Մեղու Հայաստանիում» տպագրված երկրորդ «Հայտարարությունը» սկսվում է հետևյալ բառերով. «1862 թվականի հունիսի 20-ից հրատարակել էի ես «Հյուսիսափայլի» նույն տարվա մայիսի համարի մեջ մի հայտարարություն, վերաբերյալ աշխարհագրական քարտերի տպագրության...»: Այսպիսով, ինքը Նալբանդյանը ուղղում է «Հայտա:

Հանգամանքների պատահական զուգադիպությամբ երկրորդ «Հայտարարության» տակ գրված է նույն ամսաթիվը. «20 հունիսի, 1865 թվական, Ս. Պետերբուրգ», որը և հիշատակում է Նալբանդյանը «Մեղու Հայաստանիի» խմբագրությանը գրած 1865 թվականի հունիսի 20-ի նամակում՝ «ճիշտ սրանից երեք տարի առաջ («Հյուսիսափայլի» մեջ) հրատարակած հայտարարությանս...» (ԵԼԺ, հատոր IV, էր 254):

Մեզ մնում է բացատրել, թե ինչպես կարող էր 1862 թվականի հունիսի 20-ին գրված «Հայտարարությունը» զետեղվել «Հյուսիսափայլի» նույն տարվա 5-րդ (մայիսյան) համարում: Այդ համարի գրաքննչական թույլտվությունը ստացվել է միայն 1862 թվականի հունիսի 22-ին, իսկ լույս է տեսել հուլիսին, որը և նշում է Նալբանդյանը իր երկրորդ «Հայտարարության» մեջ: Գտնվելով Պետերբուրգում, Նալբանդյանը, որպես գործունյա աշխատակից, կարող էր և ինքը խմբագրի հետ համաձայնեցնելուց հետո, «Հայտարարությունը» տեղագրել վերջին էջում:

Ինչպիսի՞ն եղավ Հայաստանի քարտեզի ճակատագիրը, որի նախապատրաստմանը այդքան ուժ ու եռանդ նվիրեց Միքայել Նալբանդյանը: Նրա հրատարակությունը, ցավոք, չիրականացավ Նալբանդյանից անկախ պատճառներով: Դեռ նոր էր «Հայտարարությունը» լույս ընծայվել, երբ նա ձերբակալվեց և արգելափակվեց Պետրոպավլովյան բերդում: Բերդից դուրս գալուց հետո (1865 թվականի մայիսին) նրան թույլ տվին մնալ Պետերբուրգում