Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուսով, որ շուտով «ազգը պիտի սթափեր յուր դարավոր թմրաթենից», և դրան՝ ինչ-որ չափով, պիտի աջակցեր պատմական Հայաստանի աշխարհագրական քարտեզը:

էջ 112, տ. 11. «...և Վենետիկ, պարոն Հ. Տատյանի ծախքով տպված քարտը...»— Նկատի ունի 1949 թվականի Վենետիկում տպագրված Գաբրիել Այվազովսկու կազմած «Աշխարհացույցը» «Ատլաս Աշխարհացոյց Պատկերաց ըստ արքունի Աշխարհագրաց Գաղղիոյ, Անգղիոյ, Գերմանիոյ եւ Ռուսաց», հանդերձ նախաշաւիղ ծանօթութեամբ բնական, ուսումնական և քաղաքական աշխարհագրութեան, խորագրեալ ծախիւք Յովհաննու ամիրայի Տատեան, ի Վենետիկ, ի տպարանի Մխիթարեան ուխտին որի Սուրբ Ղազար, 1849»։

Գաբրիել Այվազսվսկու հեղինակությունը հաստատվում է «Մեղուի» 1859 թվական № 5-ում տպագրված «Հակոբ Կրճիկյան և Գաբրիել Այվազյան» հոդվածում, որտեղ վերջինիս հեղինակած աշխատությունների թվում հիշատակվում է նաև քարտեզը. — «Իր տուրբն է նաև, տաս տախտակով հայերեն աթլաս մը, ՝ի Բարիզ պղնձի վրա փորված, Տ. Հովհաննես Տատյանի ծախքովը»։ (Տե՛ս «Մեղու», 1859, № 5, էջ 55)։

Էջ 112, տ. 11. «...որպես նաև Վիեննա տպվածը...» — Նկատի ունի Վիեննայում, 1857-ին հրատարակված «Ատլաս կամ Աշխարհացոյց տախտակք», ի պէտս ազգային դպրոցաց, յօրինեաց և ծրագրեաց հ. Աստուածատուր Վ. Ալագեան, ի Մխիթարեան ուխտէն»:

էջ 114, տ. 6. «...և այս օրից, դարձնում ենք նորան Կոնստանդնոլպոլսի, Հայկական Բարեգործական Ընկերության սեփականություն»—Հիշյալ Բարեգործական Ընկերությունը կազմակերպվել էր 1860 թվականի հոկտեմբերի 30-ին: Նոյեմբերի 27-ին ընտրվել էր ընկերության տնօրեն ժողովի կազմը, որի անդամներն էին՝ Գր. Աղաթոն, Գր. Օտյան, Ս. Թագվորյան, դ-ր. Շիշմանյան (Ծերենց) և Մ. Մյուհետիսյան:

Պետք է ենթադրել, որ Միքայել Նալբանդյանը Հայաստանի քարտեզի կազմումը և հրատարակությունը խոստացել էր ձեռնարկել Բարեգործական Ընկերության պատվերով դեռևս Պոլսում եղած օրերին (1860 նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը և 1861 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 27-ը), և Ռուսաստան հասնելուն պես սկսել նախապատրաստական աշխատանքները։

Նալբանդյանը անմիջական կապեր ուներ ընկերության անդամներ Հարություն Սվաճյանի, Գրիգոր Օտյանի և Սերովրե Թագվորյանի հետ։

ՀԵԳԵԼԸ ԵՎ ՆՈՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ
(էջ 118)

Պահպանվել է մեկ սևագիր ինքնագիր՝ ԵՉԳԱԹ, Նալբանդյանի ֆ., : Գրվել է 1863 թվականի օգոստոսի 12—17 ընկած ժամանակահատվածում: Պետրոպավլովյան բերդում: Այն ունի «Քաղվածք և մտածմունք» ենթավերնագիրը: Առաջին անգամ տպագրվել է՝ «Լումա», 1902, № 6 և 1903, № 1: Հետագայում մտել է ԵԼժ. III հատորը (1940): Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը:

Այն գերմանական բուրժուական անվանի փիլիսոփա և պատմաբան Ռուդոլֆ Հայմի «Հեգելը և նրա ժամանակը» (1857) դասախոսությունների կոնսպեկտն էր, որ ռուսերեն հրատարակվել էր Պետերբուրգում 1861 թվականին: Այդ նույն թվականին Չեռնիշևսկու և Դոբրոլյուրովի զինակից Մ. Անտոնովիչը «Սովրեմեննիկում» (№ 8) հրապարակում է իր