Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քննադատության սայրը ուղղում է սոցիոլոգիայի ասպարեզում պերմանական փիլիսոփայի ունեցած հետագիմական հայացքներին։ Ցույց տալով հեգելյան փիլիսոփայական համակարգի դասակարգային բովանդակությունը, Նալբանդյանը այն դիտում է որպես XVIII դարի ֆրանսիական մատերիալիստական փիլիսոփայության և 1789—1783 թթ. Ֆրանսիական մեծ հեղափոխության նկատմամբ ցուցաբերած արիստոկրատական ռեակցիա և վճռականորեն մերժում դերմանական ազգի բացառիկության վերաբերյալ Հեգելի դատողությունները, ինչպես նաև նրա տեսակետը պրուսական պետության մասին, որպես կառավարման իդեայի։ Իրականում, ասում է, նա, գերմանական փիլիսոփայությունը հանդես է գալիս որպես առաջընթացի թշնամի և «Հեգելի պես մարդը փրկություն է տեսնում բռնական ֆրիդրիկոսների ձեռքով դարբնված շղթայի մեջ, քան թե... սահմանադրության...»։

Հեգելի փիյիսոփայական և սոցիոլոգիական հայացքների քննադատության հարցում Նալրանդյանին մեծապես օդնել են ռուս առաջադեմ մտածողների ասույթները։ Իր աշխատանքի հենց սկզբում նա մեջբերումներ է կատարում Տ. Ն. Գրանովսկու երկերի երկհատորյակից (М., 1856)։ Նալբանդյանի արխիվում պահվում են Գրանովսկու ն ռուս այլ նշանավոր դեմքերի հրապարակային դասախոսությունները, որոնք տպագրվել էին Մոսկվայի համալսարանում, 1852 թ.։ Հնարավոր է, որ Նալբանդյանը կարդացել էր նաև Չեռնիշևսկու գրախոսականը Գրանովսկու հիշյալ երկհատորյակի աոաջին հատորի վերաբերյալ («Սովրեմեննիկ», 1856, 6)։

«Հեգելը և նորա ժամանակը» աշխատության մեջ հանգամանորեն անդրադառնալով 1832 թ. հունվարի 12-ին Մոսկվայի համալսարանի հանդիսավոր ժողովում Գրանովսկու կարդացած «Ընդհանուր պատմության ժամանակակից վիճակի և նշանակության մասին» դասախոսությանը, Նալբանդյանը դրան տալիս էր սկզբունքային մեթոդաբանական նշանակություն, ընդգծելով, որ այնտեղ շարադրված են «մարդկության պատմության մասին գիտության վերաբերյալ եղած ամենահասուն հասկացողությունները»։ Չեռնիշևսկին Գրանովսկու մեծագույն վաստակն էր համարում այն, որ նա կարողացավ լայնացնել «ընդհանուր պատմության հորիզոնը», մուծելով այնտեղ կյանքի «նյութական պայմանները», որոնք կազմում են «մարդկային ցեղի» պատմության «համարյա բոլոր երևույթների արմատական պատճառները» (Н. Г. Чернишевский, Полн. соб? соч., т. lll, стр. 356—360):

Գրանովսկու գիտական մեթոդի այս կարևոր առանձնահատկությունը էականորեն տարբերվում էր արևմտաեվրոպական գիտնականների պատմական կոնցեպցիաներից (Հեգել, Գիզո, Շլոսսեր և ուրիշներ), և այն օգտագործվեց Նալբանդյանի կողմից «Հեգելը և նորա ժամանակը» աշխատության մեջ: Քննադատելով Հեգելի «Պատմության փիլիսոփայությունը» աշխատության մի շարք դրույթներ (մասնավորապես պատմության օրինաչափության բնույթի ֆատալիստական բացատրությունը), Նալբանդյանը, ինչպես և Չեռնիշևսկին հենվում էին Գրանովսկու նույն ճառի վրա և նույնիսկ մեջբերում կատարում նույն հատվածից, պատմության մեջ ավանդույթների նշանակության մասին, պաշտպանելով նշանավոր ռուս գիտնականի կարծիքը, «պատմական խորհրդի ազդեցությունը, որ աճել էր անցածի, մնացած ավանդությանց հիման վրա» (տե՛ս նաև Н. Г. Чернишевский, Полн, собр соч., т. lll, стр. 350—361):

Սակայն, մերժելով հեգելյան փիլիսոփայության հետագիմական կողմերր, Նալբանդյանը Հեգելի փիլիսոփայության մեջ ամենակարևորը և արժեքավորը համարում է նրա գիալեկտիկան: Այս հարցում ևս նա լիովին համակարծիք է Չեռնիշևսկուն: Նալբանդյանի «Հեգելը և նորա ժամանակը» կոնսպեկտի վերջին հատվածը սկսվում է