Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 119, տ. 27. «…այդպիսի օրենքը կենդանի ներկա ժամանակի մեջ…»—Տե՛ս Р. Гойм, Гегель и его время, страница 8.

Էջ 125, от. 23. «…ես սկսելով քննելմինչև այժմ գիտեի»— Դեկարտի խոսքերի մեջբերումը Նալբանդյանը կատարել է Բոկլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» աշխատությունից որոշ կրճատումներով։ Բոկլի մոտ մեջբերումը կատարված է այս ձևով. «Երբ ես,— ասում է Դեկարտը, — սկսեցի քննել ճշմարտությունը, գտա, որ ամենալավ միջոցը դրա ճամար, ամեն ինչ, ինչ որ ես նախկինում ստացել էի՝ դեն նետելն է»։ (Տե՛ս նշված աշխատություն, СПб., 1864. т. I, часть II, страница 439) :

էջ 128, տ. 27. «…այնուհետև քիթը մինչև ի Կ ո կ ի ս ո ն հայոց բարձրացնել…» — Քաղաք Կիլիկիայում, Անտի Տավրոսում, Զեյթունից վերև, անառիկ լեռների մեջ, Ջահան գավառում։ Կոկիսոնը Կիլիկիայի հյուսիս-արևելյան սահմանի վրա ամրացված բերդ էր, որը գրավելուց հետո միայն թշնամիները կարողանում էին իջնել և ասպատակել հայկական բերդերն ու ավանները:

Այստեղ օգտագործված է բարձր վայր իմաստով։ (Տե՛ս Հ. Տեր-Ղաղարյան, Հայկական Կիլիկիա. Տեղագրություն, Անթիլիաս, 1966)։

Էջ 130, տ. 14. «Այսպես է սովորական և ըստ մեծի մասին արժանի…» — Ադամ Շմիդտի գրքին նվիրված գրախոսականում Գրանովսկին գրում է. «Այդպիսին է սովորական և մեծ մասամբ արժանի բաժինը գերմանական գրքերի։ Չնայած հին օրինակների անընդհատ ուսումնասիրմանը, գերմանական գիտնականները այդպես էլ չկարողացան նրանցից վերցնել գեղեցիկ ու կենդանի շարադրման ձևը։ Այդ պատճառով հաճախ նրանք խոսում են հունական արվեստի հավերժական գեղեցկությունների մասին այնպիսի լեզվով, որ կասկածանքի տակ է դրվում այդ արվեստի ազդեցությունը նրանց երկրպագուների վրա։ Տարօրինակն այն է, որ շատերը ձևին չտիրապետելը համարում են գերմանական ցեղի ամեն ինչին հիմնավորապես մոտենալու ի ծնե հատկություն»:

էջ 130, տ. 26. «Սենեկան խոստովանում է յուրաքանչյուր մարդկային անձին սրբությանը…»— Գրանովսկու նույն աշխատություն 284 էջում ասված է. «Սենեկան ընդունում է յուրաքանչյու մարդկային անձնավորության սրբությունը. Homo res sacra «Ամեն մարդ ազնիվ է, քանի որ առաջացել է Աստծուց։ Եթե քո տոհմագրության մեջ կան մութ աստիճաններ, ապա քայլիր դրանց վրայով, կանգնիր ավելի բարձր։ Ելիր ազնվության աղբյուրի մոտ, նրա մոտ, որից սերում ենք մենք բոլորս. մենք bոլորս Աստծո զավակներն ենք»։ Այս արտահայտություններում արդեն հնչում են քրիստոնեության նախազգացումները։ Հռոմեական կրկեսի արյունոտ տեսարաններր նրա մոտ արթնացնում են նույն զգացմունքները, որոնք հեռացրին նրանցից առաջին քրիստոնյաներին։ Նա դիմում է հանդիսատեսներին դառը խոսքերով. «Առանց զայրույթի, աrանց վախի, միայն զվարճության համար դուք մահվան եք ուղարկում մարդուն և հիանում նրա մահամերձ տխրությամբ։ Դուք կասեք, որ դրանք ոճրագործներ են, որ դրանք արժանի են մահ ընդունելու։ Համաձայն եմ, բայց ի՞նչ հանցագործություն եք կատարել դուք ինքներդ, որի համար դատապարտվել եք ականատես լինելու մահապատժի»:

էջ 130, տ. 27. « Homo res sacra»—Մարդը նվիրական բան է (լատիներեն)։

Էջ 131, տ. 15. «Բոռքը իր ծերության ժամանակ, մանավանդ ընկճված իր որդու մահի կսկծի տակ, չկարողացավ կլլել Ֆրանսիո մեծ ոևոլյոցիոն»— Անգլիական քաղաքական գործիչ էդմոնդ Բոռքի մասին Նալբանդյանը տեղեկություններ է քաղել Թոմաս