Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացորդքը) լրբությունը»— Ակնարկը վերաբերում է Կարլոս I Ստյուարտի՝ սեփական ժոդովրդի և պառլամենտի դեմ մղած պայքարին:

Կարլոս 1-ը 1640 թվականի աշնանը վերակոչեց երկար պառլամենտը, որը և անմիջապես զինված պայքարի անցավ թագավորի դեմ, և նրա մահապատժից հետո ստեղծեց հանրապետություն 1649 թվականին։ Այդ պառլամենտը ցրեց Կրոմվելը 1653 թվականին և նորից կանչեց 1660 թվականին, Անգլիան պատրաստվում էր Ստյուարտների վերականգնմանը։ Երկրի հառավարությունռ գտնվում էր երկար պառլամենտի ձեռքին, որին սկսել էին անվանել իսկական պառլամենտի «պոչ» «Պոչի» անդամներին մեղադրում էին թագի և եկեղեցու ունեցվածքը անօրինաբար վաճառելու, ռոյալիստների կալվածքները սեփականացնելու և նմանօրինակ գործարքների մեջ։

Էջ 133, տ. 11. «Կարելի է նորան չարչարում էր մի նախազգացություն…» — Տե՛ս Р. Гейм, Гегель и его время, страница 374.

Էջ 133, տ. 21. «...Վերանորոգեցեք,—ասում են Ռոսսելի բարեկամքը—որ կարողանանք պահպանել»—1831 թվականի մարտի 1-ին լորդ Հոն Ռոսսելը պառլամենտում մտցրեց «բիլլ ռեֆորմի մասին» նախագիծը, որը առաջարկում էր վերանորոգություններ կատարել համայնքների պալատի ընտրական սիստեմի մեջ։ Այդ առաջարկության համաձայն կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք նախկինում զրկված էին ընտրական իրավունքներից, պետք է ստանային իրենց իրավունքը։ 1831 թվականին այդ բիլլը օր ու գիշեր տևող պառլամենտական դեբատներից հետո տապալվում է և մեկ տարի հետո միայն նրան հաջողվում է օրինականացնել իր նախագիծը։

Էջ 133, տ. 28. «Bill Of reform» —«Օրենք ռեֆորմի մասին» — այսպես էր կոչվում 1832 թվականի Անգլիական պառլամենտական ակտը, որը փոփոխեց և կարգավորեց համայնքների պալատի դեպուտատ ընտրվելու սիստեմը։ Մինչ այդ անգլիական ժողովրդի ընտրական սիստեմը պահպանում էր ֆեոդալական իրավունքի ձևը. ընտրական նոր սիստեմը օրինականացվում է 1832 թվականի հունիսի 7-ին:

էջ 133, տ. 31. «Այո հատվածի մակարդը է երկյուղը... գոնե տեսական հարաբերությամբ կարող են համարվել որպես առաջադիմություն» — Տե;ս P. ГайМ, Гегель и его время, страница 375.

Էջ 135, տ. 15. «…չէ կարելի երևակայել ավելի միակողմանի դատողություն… պոլիցակազմ ազատության մեջ» — Տե՛ս Р. Гайм, Гегель И его Время, страница 376.

Էջ 135, տ. 34. «Հասկանալի է,—շարունակում է Հայմը, — «ինչպես անգլիական պառլամենտականության մեջ»—Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, страница 376.

Էջ 136, տ. 18. «Անգլիական պառլամենտի մասին Հեգելի դատողությանց մեջ… ինչպես է Դուքս Վելինգտոնը, ողորմության է գտնում Հեգելից» — Տե՛ս Р. Гайм, Гегель и его время, страница 377.

Էջ 137, տ. 16. «...ինչ որ գրված էին դուքս Վելինգտոնի հայտարարությանդ մեջ» —1828 թվականին դուքս Արթուր Վելինգտոնը գրավեց Անգլիայի առաջին մինիստրի պաշտոնը։ Նրա մինիստրությունը ուներ շեշտված պահպանողական բնույթ։ Վելինգտոնը իրեն հատուկ համառությամբ հակադրվում է պառլամենտական ռեֆորմին, առիթ տալով ժողովրդի վրդովմունքին: Ֆրանսիական հուլիսյան հեղափոխությունից և Վիլհելմ IV-ի գահ բարձրանալոլց հետո Վելինգտոնի կառավարությունը հրաժարական է տալիս։

Էջ 137, տ. 20. «Sine gua non» — Անխուսափելի (լատիներեն)։

Էջ 139, տ. 13. «...որի լոկ Habeas corpus ակտը…»— Բառացի՝ «մարմին ունենաս» (լատիներեն): Այս ակտը անգլիական պառլամենտը ընդունել է 1679 թվականի Կարլոս 11-ի թագավորության ժամանակ: Այն ապահովում էր քաղաքացիների անձի անձեռնմխելիությունը: