Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմունքներ» աշխատության հետ, որը համարվում էր այդ ժամանակի, լեզվաբանական լավագույն գործերից մեկը:

Նալբանդյանի լեզվաբանական հայացքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրա ավանդույթները սերտորեն առնչվում են ռուսական առաջավոր լեզվաբանական գիտության ավանդույթներին, որոնց վրա հենվելով հայ գիտնականը ընթացավ ժողովրդի կենդանի լեզվով քերականություն ստեղծելու ուղիով:

Քերականության ներածության մեջ Նալբանդյանը շարունակում էր լեզվի զարգացման օրինաչափությունների քննությունը, մի հարց, որին նա անդրադարձել էր դեռևս «Յաղագս հայկական մատենագրութեան ճառում»: Նա լեզուն դիտում է որպես մտածողության ձև, որը ծնվում և զարգանում է նրա հետ միասին, մատնացույց անում լեզվի օրենքների օբյեկտիվության վրա. «Հայտնի է թե լեզուն չի կարող կազմվել կամ փոխվել մի անհատի կամ խմբի ցանկությամբ և կամքով, լեզուն որպես ամբողջ ազգի սեփականություն կազմվում է կամ փոխվում է նույնիսկ այդ ազգի միջնորդությամբ, որ առանց պատճառի, առանց հարկի, առանց որևիցե ազդեցության ոչ մի խոսք ավելացնում է և ոչ մի խոսք պակասեցնում կամ այլայլում, այլ լեզվի ամեն շարժողությունը, դեպի որ կողմը և լինի, լինում է որպես հետևանք ներգործող պատճառի, որովհետև և տեսանելի առարկաների մեջ, որ ամեն օր մեր աչքի առջևն են, շարժողությունը ինքը պատճառ չէ, այլ պատճառի հետևանք»:

Իր «Ակնարկ 1647 թվականի ռուս գրականության խորագրով հոդվածում Բելինսկին ասում է. «Լեզվի ճակատագիրը չի կարող կախված լինել այս կամ այն անհատի կամայականություններից: Լեզուն ունի հուսալի և հավատարիմ պահապան: Այդ նրա սեփական ոգին է, սեփական հանճարը, այսինքն ինքը՝ ժողովուրդը» (В. Г. Бeлинский, Полн, собр соч., т. X, страница 282):

Այս աշխատության մեջ Նալբանդյանի լեզվաբանական մտածողության դեմոկրատիզմը երևան է գալիս նաև բարբառների նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքից, որոնց նշանակությունը համընդհանուր ժողովրդական լեզվի զարգացման գործում նա առաջ թերագնահատում էր: Այդ խնդրում Նալբանդյանի տեսակետի փոփոխումը կապված էր հեղափոխական-դեմոկրատիզմի դիրքերին անցնելու, ինչպես նաև տեղական բարբառներով գրված գեղարվեստական գրականության, Խաչատուր Աբովյանի, Պ. Պռոշյանի վեպերի գործնական փորձի հետ,

«Աշխարհաբարի քերականության» ներածությունը» դուրս է գալիս զուտ լեզվաբանական հարցերի սահմաններից: Այն չափազանց կարևոր է նաև հեղինակի գեղագիտական հայացքների, մասնավորապես գեղեցիկի հասկացության ըմբոնման տեսակետից:

Գեղեցիկի մասին դատողությունները Նալբանդյանի լեզվաբանական աշխատության մեջ պատահմամբ չեն ծագել: Հարցը նրանում էր, որ գրաբարի կողմնակիցները փորձում էին իրենց բացասական վերաբերմունքը աշխարհաբարի նկատմամբ հիմնավորել հին լեզվի «գեղեցկությամբ», մշակվածությամբ, կատարելությամբ և նորի «կոպտությամբ», անմշակությամբ ու անկատարությամբ: Այսպես ծնունդ առավ գեղեցիկի հասկացության ընդհանուր գեղագիտական հարցադրման անհրաժեշտությունը, որը ենթարկված էր աշխարհաբարի կենսունակությունը առաշ քաշեյու և հիմնավորելու խոնրին, Նալբանդյանը բազմաթիվ փաստարկներով ապացուցում է գրաբարի կողմնակիցների տեսակետների անհամողի, լինեյը. «...Գեղեցկություն խոսքը, — գրում է նա.—լոկ անզոր խոսք է, եթե գործ է դրվում հին լեզվի իրավունքը ջատագովելու համար», քանի որ լեզուն այլ պարտականություններ ունի, արվեստն այլ: Լեզուն ծառայում է