Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր Պոմպեյում, մինչդեռ նա այդ շրջանում զբաղեցնում էր Միզենյան նավատորմիզի պետի պաշտոնը: Վեզոլվի ժայթքման ժամանակ բնության այդ ահեղ և հազվադեպ երևույթը մոտիկից դիտելու նպատակով նա նավով մոտենում է ափին և զոհվում: Այդ իրադարձության մանրամասնությունները, ինչպես նաև Վեզոլվի ժայթքման ու քաղաքի ավերման նկարագրությունը տե՛ս Պլինիոս Կրտսերի՝ Տակիտոսին գրված նմակում:

էջ 152, տ. 12. «...և ոչ Բելվեդերյան Ափրոդիտեն»— Նալբանդյանը սխալմամբ Բելվեդերյան Ապոլոն ասելու փոխարեն ասել է Ափրոդիտե։ Բելվեդերյան Ապոլոն է կոչվում Լեոքարոսի մեր թվարկությունից առաջ 350—340 թվականներին ստեղծած բրոնզե Ապոլոնի հռոմեական մարմարե կրկնօրինակը, որը մի ժամանակ տեղադրված է եղել Վատիկանյան Բելվեդերում (բաց լոջայում, օթյակում), այստեղից էլ Բելվեդերյան անվանումը:

էջ 153, տ. 22. «...կամ ֆլորենաացուն ստիպիլ, որ Դանթեի Աստվածային կատակերգությունը լատիներեն թարգմանե ու կարդա» — Ֆլորենտացի հանճարեղ բանաստեղծ Դանթեն հանդիսանում է իտալական գրական լեզվի ստեղծողը: Հիմք ընդունելով տոսկանյան բարբառը, նա այն հարստացրել է ուրիշ բարբառներից փոխ առնված արտահայտություններով, լատինաբանություններով և նորաբանություններով։

Նոր իտալերենով էր գրված ոչ միայն «Աստվածային կատակերգությունը», այլև Դանթեի ստեղծագործության առաջին շրջանի երկերը՝ սոնետներն ու կանցոնաները:

էջ 155, տ. 4. «...Շամիրամը իր թալիսմաններով և առլեզներով չե կարանում Արայի նոր անշնչացած դիակը կենդանացնել» — Ակնարկը վերաբերում է Մովսես Խորոնացու հաղորդած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելին։

Էջ 156, տ. 3. «Իրավունք ունի Բեկոնը, մինչ ասում է... «Կարդալը հարստացնում է մարդու միտքը...» — Մեջբերումը վերցված է անգլիական նշանավոր մատերիալիստ-փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլանտիդա, Փորձեր ու խրատներ բարոյական և քաղաքական» աշխատությունից (տե՛ս Френсис Бекон, Новая Атлантида, Опыты и направления нравственные и политические, перевод 3. Е. Александровой, М. 1926, страница 131): Այդ մասին տե՛ս Ս. Դարոնյան, Շեքսպիրը Միքայել Նալբանդյանի և նրա ժամանակակիցների ընկալմամբ, «Շեքսպիրական», հատոր 5, Ե., 1975, էջ 189։

Էջ 157, տ. 12. «Բայց, լսում ենք, այստեղ բարձրանում են ձայները, թե «նոր լեզուն առաջացել է տաճկական տրամաբանության տակ...» — Ակնարկը վերաբերում է Խորեն Գալֆայանին և Մարկոս Աղաբեգյանին, Գալֆայանը իր «Արշակ Բ» ողբերգության առաջաբանում գրել է. «Կարելի՞ էր ողբերգության դյուցազանց բերանը դնել այն աղճատյալ, օտար և խորթ բառերով ու բացատրությամբ լեցուն լեզուն՝ որ ռամկորեն անարգ անունը վերան կկրե։ Բարեբախտաբար մեր հայրենի հին լեզուն կեցած է. առատ՝ մանավանդ թե անսպառ հանք մը՝ ուսկից պետք է մեր նոր լեզուն իրեն կանոն, հարստություն ու զարդարանք փնտռե»։

Բանավիճելով Խրեն Գալֆայանի հետ, Մարկոս Աղաբեգյանը «Փարիզն անուն կիսամյա լրագրին, երկրորդ տարվա 57, 58, 49 թվերումը, Բաթավիայից Ա. Պ. Աղանուր անուն ստորագրությամբ հրատարակված մի գրվածքին, Հայոց Աշխարհի Կռնկան պատասխանւ» հոդվածում գրում է. «Տաճկաստանոլ Հայոց խոսուն լեզուն զգալի կերպով տարբեր է գրավոր լեզվից, իրանց լեզուն ամեն մասամբ օսմանցվոց լեզվին վրա օրինակված է, իսկ գրավոր լեզուն իտալական, գերմանական, ֆրանսիական և անգլիական լեզուներ ու ուղղությամբ գրաբառ բառերով տաճկական բարբառին վրա հիմնված բոլորովին արհեստական բան է...

Թուրքաբնակ հայք, եթե ոչ ամենքը, գեթ մի մասամբ, կարծում են, որ բավա¬ կան է այս մասին աշխարհաբառը գրաբառին մոտեցնելով գրել և այնպեսով կամաց-կամաց