Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրաբառին հետ ընտունենալով, աշխարհիկը դեն գցել և հիրավի իրանց դրվածքներու ուղղությունը դեպի այս ճանապարհին է դիմում, մենք այս ընթացքը մոլար ենք կարծում»: Եթե գեր. վարդապետին ասածին ականջ դնելու և օրինակին հետևելու որ լինինք, պետք է, որ պոլսահայ բարբառը նախադասելի համարինք Հայոց աշխարհի բարբառներուն...» (տե՛ս «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, Գ տարի, թիվ թ, էջ 661 — 670):

էջ 158, տ. 28. «Հայտնի է թե Ենովան շատ վաղ էր մի այդպիսի ժողովրդի համար»—Աստծու անունը հուդաիզմում, որը թարգմանվում է կամ «միշտ ներկա եղողր, կամ «ամեն ինչի ստեղծողը»: Այստեղ Նալբանդյանը օգտագործել է ինչպես միաստվածության գաղափար:

էջ 159, տ. 11. «...նաև մարդադիր և ժողովրդական կանոններ, որ հայտնի են Թալմուդի անունով» — Թալմուդ-հուդաիզմի կրոնա-էթիկական և իրավական օրենքների հավաքածու, որը ստեղծվել և հավաքվել է մեր թվարկությունից առաջ IV դարից մինչև մեր թվարկության V դարը: Բաղկացած է երեք մասից. 1. Միշնա, 2. Գալախա և 3. Ագգադա:

Թալմուդը ներծծված է մարդու՝ աստծուց կախման մեջ լինելու, սոցիալական պայմանների անփոփոխելիության և համբերատարության գաղափարախոսությամբ,:

էջ 159, տ. 25. «Մինչև Ֆրանկլինի շանթարգելը» — Նկատի ունի 1752 թվականին Բենիամեն Ֆրանկլինի կողմից ստեղծած շանթարգելը:

էջ 160, տ. 21. «Հայտնի է, թե հայոց ազգը գեդեոնյան բրդի, կամ մովսիսյան մորենու սքանչելի որակությունը չէր կարող ունենալ...» — Ըստ Աստվածաշնչի անկեդ մորենին վառվում էր հրով և չէր այրվում. «Երեվացաւ նմա (Մօսէս) հրեշտակ Տչ ի բոցով հրոյ ի միջոյ մորենւոյն: Եւ տեսանէր, զի մորենին վառեալ էր հրով և ոչ ալրիւր մորենին» (Ելք, Գ, 2):

Ցանկանալով տեսնել աստծու հրաշքը: Գեդեոնը մի փաթիլ բուրդ է դնում կալի մեջ և ասում, եթե անձրևը թրջի միայն բուրդը և չորս կազմը լինի ցամաք, այն ժամանակ ես կիմանամ, որ դու ուզում ես իմ ձեռքով փրկել Իսրայելը: Հրաշքը կատարվելուց հետո Գեդեոնը այս անգամ պահանջում է, որ բուրդը մնա չոր, իսկ չորս կողմի հողը ծածկվի անձրևով։ Աստված արարում է այս հրաշքը ևս. «եթէ լինիցի անձրեւ ի վերա գզաթան միայն եւ ի վերայ ամենայն երկրի ցամաքութիւն... եւ եզեւ այնպէս... եւ եղիցի միւս անգամ ցամաքութիւն ի վերայ գզաթան միայնոյ. եւ ի վերայ ամենայն երկրի եղիցի անձրեւ... եւ եղւ ցամաքութիւն ի վերա գզաթուն միայնոյ. եւ ի վերայ ամենայն երկրի եղեւ ցամաքութիւն ի վերա գզաթուն միայնոյ. եւ ի վերայ ամենայհ երկրի եղել անձրեր», (Դատաւորք, գլուխ Ջ. 31):

էջ 161, տ. 18. «Chapeaux beaux degetent puriste»—Ֆրանսերեն նախադասությունը գրված է սխալներով, պետք է լինի՝ «Les leaux chapeaux dcgoutent le puriste», որը նշանակում է «Գեղեցիկ գլխարկները զզվեցնում են պուրիստին»: Պուրիստ էին կոչում պուրիզմի հետևորդներին, որոնք ձգտում էին գրական լեզվից դուրս վանել բոլոր օտար տարրերը, փոխառությունները, բարբառային բառերն ու ոճերը, հնաբանությունները, օտարաբանությունները, նորաբանությունները։ Պուրիզմի հիմքում ընկած էին ոչ միայն լեզվաբանական ու գրական մտահոգություններ, այլև առաջին հերթին ազգային շահերի պաշտպանություն: Մինչդեռ պայքարը փոխառությունների դեմ ընդհանրապես չի կարելի արդարացնել, քանի որ լեզուների զարգացումը միշտ էլ ընթացել է փոխառությունների ճանապարհով: Լեզուն չի վախենում փոխառված բառերից, որովհետև վաղ թե ուշ դրանք դառնում են նրա սեփականությունը, սաանալով յուրահատուկ ազգային երանգ: Պուրիզմը մեծ մասամբ երեսն է գալիս ազգային լեզվի