Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիպ երկեր, խմբագրություն և կոմենտարներ Աշոտ Հովհաննիսյանի,Ե.-Մ., 1935 էջ 148—226, 631 — 673)։

Հոդվածի ձեռագիրը բաղկացած է 47 էջից, գրված մանր, բայց ընթեռնելի ձեռագրով: Անվանաթերթի վրա գրված է հայերեն. «Կրիտիկա «Սոս և Վարդիթեր», ազգային վիպասանության, պ. Պերճի Պոոշյանց, 1860, Թիֆլիս», Թղթապանակի վրա Նալբանդյանի ձեռքով գրված է ռուսերեն «Северное сияние» (арм. журнал), издеваемый в Москве г. Назарянц. М. Налбандов. Разбор романа «Сос и Вартитер» Прошянц, изданного в Тифлисе в I860 г. Ձեռագրի վերջում գրված է ստորագրությունը «Մ. Նալբանդյանց» և աշխատանքի ավարտման թվականը և օրը՝ «1/13 փետրվ. 1864, Ս. Պետերբուրգ»։

Նալբանդյանի հոդվածի ճակատագրով հետաքրքրվել են արդեն իր ժամանակակիցները։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է հրապարակախոսի առաջին կենսագիր Մ. Տեր-Գրիգորյանը: Նա այդ հոդվածը դնում է Նալբանդյանի չհրապարակված աշխատությունների շարքում. «Սոս և Վարդիթեր» վիպասանության քննությունը: Բավականին մեծ հոդված է և մեզ հայտնի է ում մոտն է գտնվում» (Միքայել Տեր-Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, թարգմ. և բացատրությունը Մ. Նալբանդյան, Ս. Պետերբուրգ, 1868, էջ XXII)։ Նկատի ունի քերովբե Պատկանյանին։ Այս մասին մենք իմանամ ենք 1875 թ. դեկտեմբերի 27-ին Ռափայել Պատկանյանին Պերճ Պռոշյանի գրած նամակից, «եթե չեք մոռացել, դուք ինձ խոստացաք գրել պ. քերովբեին և հանգուցյալ Նալբանդյանցի իմ «Սոս և Վարդիթերիս» վրա գրած քննության մասին, որը, ըստ ասության պ. Միքայել Տեր-Գրիգորյանցի, այժմ գտնվում է պ. քերովբեի մոտ»։ Չստանալով ոչ մի պատասխան, Պ. Պռոշյանը իր հետևյալ 1876 թ. մարտի 22-ի նամակում նորից հիշեցնում է Ռափայել Պատկանյանին իր խնդրանքի մասին. «Եթե չեք մոռացել, պ. Միքայել Տեր-Գրիգորյանցից ես լսածս Ձեզ պատմեցի հանգուցյալ Նալբանդյանցի իմ «Սոս և Վարդիթեր»- ի համար արած քննության մասին, որ գտնվում է պ. քերովբեի մոտ. հիշեցրեք, խնդրեմ, նորան, որ եթե ինքը չի ուզում տպել տա, գոնե պատճենը ինձ ուղարկել անտես չառնել» (Պեր0 Պռոշյան, Երկ. ժող., հ. 7, Ե., 1964, էջ 474, 477)։

Մեզ հայտնի չէ, պատասխանե՞ց արդյոք Ռափայել Պատկանյանը Պ. Պռոշյանին, թե ոչ:

Մենք այժմ գիտենք, որ խոսքը կարող էր վերաբերել միայն հոդվածի առաջին տարբերակին, որը ինչ֊որ ձևով պահպանվել էր և հայտնի էր գրական շրջաններում։ Ռուբեն Բերբերյանը, Նալբանդյանի մտերիմ բարեկամ Հովհաննես Բերբերյանի որդին, Գամառ-Քաթիպային նվիրված հոդվածում գրում է, թե ինչպես, դեռևս 1888 թ., Ռափայել Պատկանյանը խոսում էր Պ. Պռոշյանի «Սոս և Վարդիթերի» առթիվ Նալբանդյանի գրած «մեծ քննադատության» մասին, դնելով այն Պետրոս Ադամյանի՝ Համլետին նվիրված հոդվածի կողքին (տե՛ս «Հայրենիք» ամսագիր, 1932, 12, էջ 132)։ Պարզ է, որ Ռափայել Պատկանյանը նույնպես ծանոթացել էր Նալբանդյանի աշխատության առաջին տարբերակի հետ, որի մի պատառիկը շուտով հրատարակվեց «Գրականական և պատմական հանդեսում» (1890, գիրք 3)։ Այդ ձեռագիրը հանդեսի խմբագիր Մ. Բարխուդարյանին էր հանձնել Նալբանդյանի քեռորդի Հովհաննես Խաչատրյանը։ Հրատարակության խմբագրական ծանոթագրության մեջ ասված է. «Սրտի բերկրությամբ զետեղելով «Հանդեսում» հանգուցյալ Միքայել Նալբանդյանի այս աշխատությունը, որ համարյա կորած էր համարվում, պետք է ավելացնենք, որ սա հոդվածի ամբողջությունը չե կազմում, այլ միայն մի կտորը։ Մեզ հասած տետրակի մի մասը պակասում է