Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

23 տարեկան հասակում ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ և Նապոլեոն Բոնապարտի կողմից նշանակվել պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, որտող դասավանդել է մինչև 1831 թ.: 1830 թ. եղել է ֆրանսիական ակադեմիայի անփոփոխ քարտուղար և Փարիզի աստղադիտարանի դիրեկտոր: Բազմաթիվ են նրա գիտական աշխատությունները աստղաբաշխության, ֆիզիկայի, օդերևութաբանության և ֆիզիկական աշխարհագրության ասպարեզներում:

Առանձնապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արագոյի «Ինքնակենսագրությունը», որտեղ նա երևում է որպես ազնիվ, անկողմնակալ, հաստատակամ մարդ ու քաղաքացի: Հայտնի է այն փաստը, որ նա սկզբունքորեն հրաժարվել է հավատարմության երդում տալ Նապոլեոն lll-ի կառավարությանը:

Արագոյի ինքնակենսագրությունը զետեղված է «Հռչակավոր աստղաբաշխների, ֆիզիկոսների և երկրաբանների կենսագրություններ» աշխատության մեջ, որը ռուսերեն թարգմանությամբ լույս է ընծայվել Պետերբուրգում 1859 և 1861 թթ., Նալբանդյանը օգտագործել է այդ աշխատության երկու հատորները:

Էջ 187, պետիտ, տ. 14. «Գերմանացի հռչակավոր քիմիկոս Հուստոս Լիբիդը իր քիմիան նամակների մեջ (չորրորդ տպագրության, 1858, Մյունխեն) »— Լիբիխի «Նամակներ քիմիայի մասին» աշխատության ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1861 թ. Պետերբուրգում, սակայն, ինչպես երևում է, Նալբանդյանի ձեռքին եղել Է նաև բնագիրը, որտեղից և արված Է հայերեն թարգմանությունը։

Էջ 187, պետիտ, տ. 25. «...Կախարդության գոյությունը հաստատող կարծիքները հիմնված են սո՛ւտ նկատողոլթյանց, սո՛ւտ մեկնությանց և սո՛ւտ վկայությանց վրա»։ Պ. Չամուտճյանի աչքը լո՛ւյս» — Մեջբերումը կատարված է «Նամակներ քիմիայի մասին» Լիբիխի 24-րդ նամակից (Любих, «Письма о химии». СПб., 1861, т l , стр. 319).

Ակնարկը վերաբերում է Հովհաննես Չամուռճյան-Տերոյենցի դևերի գոյությունը ընդունելու տեսակետին, և մասնավորապես նրա «Ապացույցք ավետարանական պատմության» հոդվածին («Երևակ» 1860, 85):

էջ 188, պետիտ, տ. 18. «...Նախ արջք օրհասականք ընդ վախճանեալ շնչոյն հզօրագոյնքն կովին»—Տե՛ս Եղիշե, Վասն Վարդանալ եւ Հայոց պատերազմին, Մ., 1861, էջ 15:

էջ 188, պետիտ, տ. 24. «Գնացե՛ք, գնացե՛ք ծունկ չոքեցեք «Միջնադոնյան հերետիկոսարանի առջևը»—«Միջնադոնյան կամ Դոնամիջյան հերետիկոսարան» էր կոչել Հովհաննես Չամուռճյանը մեղվականների այն ընկերությունը, որն իր ժողովները գումարել էր Մեծ Նոր Խանի միջանցիկ մի սենյակում։

Քիչ բան է հայտնի այդ ընկերության մասին, սակայն Սարգիս Պատրիարքի հրամանով Չամուռճյանի գրած «Մ. Մ. Այվատյանին նամակի քննությունը» գրքույկի մեջ բերված փաստերը որոշ տեղեկություններ են տալիս նրա անդամների, նպատակների և գործունեության վերաբերյա:. Պարզվում է, որ այն հիմնվել է 1860 թ. աշնանը (1861 թ. ամռանը հրատարակած իր գրքույկի մեջ Տերոյենցը գրում է. «անիկա տակավին տարվան մըն ալ չըկա»), առանց օրինավոր հեղինակության, այսինքն՝ առանց սահմանադրության, ինքնագլուխ կերպով, և նրա նախագահը եղել է Հարություն Սվաճյանը («այդ վճիռը տվող ժողովքը գիտեմ, և ես անոր դռնամիջյան ժողովակ կսեմ, որուն նախագահն է Մեչուխեչանը»), և որ Նալբանդյանը Կ. Պոլսում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում ղեկավարել է նրա աշխատանքները («Հիշյալ ժողովակը և անոնց մեկ երկու շաբաթվան նախագահ Նալբանդյանը», «...իրեն ,ասուպի երևույթը որքան տևվեցնե, այդ ժողովակին գրավոր փաստաբանը եղավ»): Հայտնի է դառնում նաև, որ 1860 թ.