Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեկտեմբերի 31-ին «Պողոս վարդապետի դեմ ուղղված Պոլսեցի լուսավորչական հայեր» ստորագրությամբ հայտարարությունը հրատարակել են հիշյալ ընկերության անդամները («կարդա այն ժողովակին անդամներուն «Պոլսեցի լուսավորչական հայեր» ստորագրությամբ հայտարարությունին»), և որ այդ ընկերության անդամները քննադատության էին ենթարկում ազգային սահմանադրությամբ կազմված հանձնաժողովները («կըսեմք որ՝ այդպես առանց օրինավոր հեղինակությամբ կազմված ժողովքներուն գործը իրավամբք կամ հանիրավի դատաքննելու, բամբասելու և զրպարտելու ատելի պաշտոնը վրանին առնող և ազգին վարչությանը՝ ազգին աչքեն ձգելու աշխատելով»)։

Ավելի մանրամասն այս ընկերության մասին տես Գ. Ստեփանյան, «Մ. Նալբանդյանի «Երկու տող»-ում հիշատակված մի ազգանվան աղավաղման շուրջը» («Տեղեկագիր», 1952 6):

էջ 188, պետիտ, տ. 33. «Որք են Վանցի Պողոսը»— Տե՛ս Երկու «տող»-ի էջ 11, տ. ծանոթագրությունը։

Էջ 188, պետիտ, տ. 34. «Տիրացու Հռիփսիմեի տեր Պապան» — «Տե՛ս Ազգային թշվառություն», էջ 293, տ. 34 ծանոթագրությունը։

Էջ 188, պետիտ, տ. 37. «Քոյդ զքեզ...»— Լուսանցքում հետագայում դրած այս տողերով վերջանում է ձեռագրի 12-րդ էջը, հաջորդն ունի կրկնակի համարակալում՝ «17», որը ջնջված է, և «13»։ Հավանաբար Նալբանդյանը գրաքննական նկատառումներով ոչնչացրել է միջանցիկ չորս էջ և ձեռագիրը համարակալել է նորից 13, բայց հերթական 17-րդ էջի վրա նա ջնջել է պոկված չորրորդ էջի վերջին պարբերության հետևյալ տողերը. «...[հասարա]կաց հոսանքի մեջ։ Դեմ դնել այդ հորձանքին,— ահա մի ազնիվ խնդիր և այդ դիմադրությունը և միջնադարյան ամուր համալարգությանց կործանումը մենք հրատարակում ենք որպես անփոխարինելի հնար ազգային քաղաքակրթության»։

Էջ 190, տ. 6. «Արգո հեղինակը այստեղ մի վայրկյան ընծայում է Վարդիթերին, Փանվելի աղջկա շնորհքը» — Այսինքն՝ մարգարեություն. «եւ անդ էր Աննա մարգարէ՝ դուստր Փանուելի» (Աւետարան ըստ Ղուկասու, գլ. Բ, 36)։

Էջ 192, պետիտ, տ. 4. «Աստծու աներևույթքը նորա արարածներովն են իմացվում» — Հմմտ. «Ջի աներևույթք նորա իսկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ տեսանին»։ (Տե՛ս Պաւղոսի առաքելոյ առ Հռովմեայեցիս, Թուղթ,գլ.Ա.20)։

Էջ 192, պետիտ, տ. 7. «Կատրֆաժ, «Կերպարանափոխությունը կենդանական աշխարհում»— Նալբանդյանի ձեռքին եղել է ֆրանսիացի հայտնի կենդանաբան, անտրոպոլոգ և էմբրիոլոգ Ժան Կատրֆաժի 1862 թ. ռուսերեն թարգմանված .Превращение в мире животных И человека գիրքը, որտեղից և բերված է քաղվածքը։

Էջ 193, տ. 8. «Status guo? «ամեն այդ ագդեցությունքը...»— Այսինքն՝ անփոփոխ վիճակը, նախկին դրությունը։

Էջ 193, տ. 10. «Դանիելի ասած « աւերածի պղծութիւնը...» — Պետք է լինի՝ «Եւ ի վերայ տաճարին պղծութիւն աւերածոյն կացցէ»։ (Տե՛ս Աստվածաշունչ, Դանիէլ, գլ. Թ, 27):

էջ 193, տ. 20. «Գեղեցիկ է խոսում հոյակապ Լիբիղը»— Տե՛ս : Юстус Либих, Письма о химии, т. 1, стр 19:

էջ 194, տ. 31. «Երաշտության ընդդեմ Նուրինի ավանդությանը, թեև իսպաո չգիտենք, թե ինչ բան է այդ և ինչ արարողության մնացորդ»— Երաշտը և երկրային չարիքները երկրի վրա համարելով երկնային աստվածային պատուհասներ, ժողովուրդը դրանք կանխելու համար ունեցել է դիմագրավման միջոցներ։ Այդ միջոցներից ամենատարածվածը