Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


շարժիլ և տապալիլ պարիսպքն»—Տե՛ս Աբրահամ կաթողիկոս Կրետացի, Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին պարսից, Պատմութիւն Անի քաղաքին, Վազարշապատ, 1870, էջ 105— 109):

Էջ 210, տ. 13. «...Թող դժոխքի ջամբռ մատենի մեք գրէ մեր անունը պարոն Բեճեզերուղը » — Նալբանդյանը նկատի ունի Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ստեղծած «Ջամբռ» կոչված էշմիածնի դիվանագիրքը: 1763 թ. կաթողիկոս ընտրվելուց անմիջապես հետո Սիմեոն Երևանցին ձեռնարկում է հին պաշտոնագրերը հավաքելու, Մայր աթոռի ստացվածքները, իրավունքները, կալվածքները և ունեցվածքը վիճակագրելու, նրանց վավերական ցուցակները կազմելու գործը: Ապա գրում է և ընդարձակ բացատրագիր, որը կոչվում է «Յիշատակարան արձանացուցիչ, հաճելի և պարունակող բնաւից որպիսութեանց սրբոյ աթոռոյս եւ իւրոյ շրջակայից վանօրէիցն, համաժողովեալ եւ շարագրեցեալ ի Սիմէոնէ ցաւահար և վշտացած կաթողիկոս»:

Ջամբռ անունը ֆրանսերեն chambre բառն է, որ նշանակում է սենյակ իր սովորական իմաստով, սակայն նախընթաց դարերի մեջ սենյակ էին կոչվում Եվրոպայի պաշտոնական դիվանները և դեռ այսօր էլ camera apostolica (Առաքելական սենյակ) է կոչվում Հռոմի պապական դիվանը։ «Ջամբռը» առաջին անգամ հրատարակվել է 1873 թ. էջմիածնի տպարանում:

Նալբանդյանը, անկասկած, Ջամբռ անվանը հանդիպել է էջմիածնի «Ձեռագրաց ցուցակներում»: Տվյալ դեպքում այդ անունը օգտագործված է որպես Էջմիածնի գրասենյակային գիրք, որտեղ պետք է գրանցվեր Նալբանդյան-հերետիկոսի անունը, բնական երևույթներին գիտական բացատրություն տալու համար: Նալբանդյանի «Անտիպ երկերի» 1935 թ. հրատարակության մեջ Աշոտ Հովհաննիսյանը սխալ ընթերցելով Ջամբռ բառը, փոխարինել էր այն Գամբռ բառով, հավանորեն կապելով «դժոխքի մատյան» արտահայտության հետ առնչվող Գամփռ Ցերբերի հետ։ Պետք է ենթադրել, որ սխալ ընթերցման պատճառը Նալբանդյանի գրառման ոչ ճիշտ ձևն էր՝ փոքրատառով և առանց չակերտների, ինչպես նաև ջ և գ տառերի նմանագրությունը։ Հետագայում, ԵԼժ-ի III հատորի պատրաստողները օրինականացնելով այդ սխալը, ուղղել էին Գամբռը «գամփռի», վերջնականապես աղավաղելով հեղինակի միտքը:

էջ 211, պետիտ, տ. 38. «Ուրբանոս VIII—ն էլ Բենեդիկոս XIV-ն էլ համա/հա/վասար սուրբ և համա/հա/վասար անմեղա/նչ/ականք են, բայց իրար ընդդեմ վճիռ հանած» — Ուրբանոս VIII պապը Փարիզում աշխատելու րնթացքում աջակցում էր ճիզվիթներին և օգնում նրանց վերադարձին։ 1627 թ. հիմնադրում է պրոպագանդայի կոլեգիան, 1637 թ. հրովարտակով դատապարտում Գալիլեյին, իսկ 1642 թ. նզովում և դատապարտում Գալիլեյի սիստեմը։

Բենեդիկոս XIV պապը, ընդհակառակը, հայտնի էր գիտության նկատմամբ ունեցած իր առաջավոր հայացքներով: Նա Հռոմում հիմնում է Ակադեմիա, հրամայում չափել միջօրեականի մեկ աստիճանը: Նրա հրամանով տպագրվեցին Վատիկանյան գրագարանի կատալոգները։ Բացասական վերաբերմունք ուներ ճիզվիթների նկատմամբ, արգելեց նրանց միսիոներական գործունեությունը։ Մահից առաջ, 1758 թ., պատրաստել էր ճիզվիթների կազմակերպության վերացման հրամանը:

էջ 212, պետիտ, տ. 3. «Եթե Երևակը դադարի, թող նորա ճուտը պատասխանե. սքանչելի ժամանակը»— «ժամանակ», երկշաբաթաթերթը լույս էր տեսնում Կ. Պոլոում 1863 — 68 թթ., Ստեփան Փափազյանի խմբագրությամբ:

Նալբանդյանի դժգոհությունը «Ժամանակից» և նրա խմբագրից սկիզր էր առնում Հովհաննես Տերոյենց-Չամուոճյանի հանդեպ ընդգծված հարգալից վերաբերմունքից