Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աստծո բանն անքննելի ա։ Աստված նրանց թուրը կտրուկ անի. թե մեկ նրանց ոտը մեր հողը կմտնի—էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն։ Շտապիլ հարկավոր չի։ Ցիցանովն ու Գդովիչը Երևան չառան, բալքի թե աստված չէ՛ր կամեցեք, որ մեզ էլի փորձի։ Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնի՛նք, վերջներս ի՞նչ կըլի։ Ամա էլի եմ ասում՝ քրիստոնեն թրի կոթն էլ ձեռ չի՛ պետք է առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին»։

Ապա տոզատակին գրված է հեղինակի հետևյալ բացատրությունը. «էս խոսակցությունիցը իմացողը կիմանա, թե ի՞նչն էր մեր խեղճության պատճառը, էլ ես չեմ ուզում բերանս բաց անիլ։Ինչ ավետարանի կողքին գրած ա, սուրբ ա, բե՛ր հասկացողը, էն ժամանակը գլխիս խփիր»(«Վերք Հայաստանի», Երևան, 1981, էՋ 154)։

Էջ 217, պետիտ, տ. 1. «Բայց ասի, ի ժամանակս Արաաշիտի ոչ գտանիլ երկիր անգործ» յաշխարհիտ Հայոց»—Նալբանդյանը սխալ է նշել գլուխը, պետք է լինի գիրք, Բ, գլ. ԾԶ։ (Մովսէսի ԽորենացՒոյ մատենագրութիւնք, Վենետիկ, 1865, էջ 135)։

Էջ 218, տ. 22. «Ինչ որ մեզ վերաբերվում, մենք խոստովանում ենք, որ թեև շատ ենք լսած այդ սքանչելի բժշկության պատմությունը, այնուամենայնիվ սաստաիկ երկբայություն ունինք...» — Նալբանդյանը իրավացիորեն մերժում է այդ միամիտ բժշկությունը։ Կատաղության դեմ հակամիջոց գտնվեց միայն 1880 թ. Լուի Պաստյորի և Ռուի ջանքերով։ Ռուսաստանում աոաջին Պաստերյան կայանները հիմնվել են 1888 թ.:

Էջ 222, տ. 34. «ոչ որպէս թլպատութիւն կամ անթլպաաութիէն, այլ որպես նոր արարած» — Տե՛ս Թուղթ Պօղոսի առ Գաղատացիսն, գլ. Ջ, 15:

էջ 223, տ. 4. «Գրիչ է առնում ձեռքը և ազգի դժբախտությունից լցնում է մի քանի վայրիվերո թերթեր հոդվածի և օրագրի անուններով...» — Ակնարկը վերաբերում է Ռափայել Պատկանյանին, որը 1857 թ. «Գամառ-Քաթիպայի արձակ և չափաբերական տետրակի» 4(5) համարում տպագրել էր «Լեզվի համար ինչ օգուտ ունի թարգմանությունը» և «Աշխարհաբար լեզու» հոդվածները։ Վերջինս ուղղված է Մսեր Մսեյանի «Հիշատակարան Լազարյանց տոհմի» գրքի դեմ։ Գրքի առաՋՋաբանում Մոերյանը աշխարհաբարը համարում է «անհամ, թույլ, տգեղ, անհեթեթ և զուրկ միանգամայն ի կարի կարևորացն կանոնաց ուղղախոսութեան»։ Առարկելով Մսերյանին, Պատկանյանը. մեկ առ մեկ հերքում է նրա փաստարկները և ապացուցում աշխարհաբար լեզվի կենսունակությունն ու անհրաժեշտությունը։

«Գամառ-Քաթիպայի արձակ և չափաբերական աշխատությունների» պրակները Պատկանյանը սկսել է հրատարակել 1855 թվականից, ճեմարանը ավարտելուց հետո, երբ Մոսկվայի համալսարանի առաջին կուրսի ուսանող էր:

Էջ 223, տ. 18. «Սարգիս Բուխարացու գյոռի պետ մի քար է ձգել...»-Ըստ բանավոր ավանդության, Մուհամմեդը և հայ հոգևորական Սարգիս Բուխարացին, արևելյան ցեղերի երկրային և հոգևոր գերիշխանությունը ձեռք գցելու նպատակով որոշում են արաբերեն թարգմանել Աստվածաշունչը։ Այդ աշխատանքը կատարելուց հետս Սարգիս Բուխարացին մտնում է մի ջրհոր և այնտեղից ձայն տալիս Մոհամմեդին, իսկ վերջինս զարմացած ամբոխի առաջ կախում է պարանը և, իբր թե, դատարկ հորից դուրս է հանում պատրաստի Ղուրանը։ Շլացած կատարյալ հաջողությունից, Մուհամմեդը կոչ է անում հանդիսականներին ի նշան իրենց հավատի, մի-մի քար նետել ջրհորը։ Շուտով նախկին ջրհորի տեղ բարձրանում է մի քարակույտ։ Հետագայում, այդ տեղից անցնելիս, բոլոր մահմեդականները սրբազան պարտք են համարում մի-մի քար նետել հին քարակույտի՝ Սարգիս Բուխարացու գյոռի վրա։