Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 227, պետիտ, տ. 10. «Ահավասիկ նրա խոսքերը...» — Տե՛ս Յովհաննու Իմաստասերի Օձնեցւոյ մատենագրութիւնք, Վենետիկ, 1833, էջ 146։

էջ 232, տ. 25. «...ափսոս որ շատ քիշ հանդես անի (Սոս) և Վարդիթերի մեջ այն ուղղությունը, որ երևում է... մենք աշողաթյո՛ւն և ընթա՛ցք ենք մաղթում այդ երկնային դեսպանին»:

Այս տողերով վերջանում է ձեռագրի 38-րդ էջը, իսկ դրան հաջորդում է 43-րդը։Ուրեմն կրկնակի համարակալումից հետո հեղինակն ստիպված է եղել պոկել ևս երկու դրի առնված թերթ, շարունակությունը ավարտելով լրացուցիչ 51֊րդ էջում։ Հավանաբար, հանված թերթերը պարունակել են ամբողջ քննադատության ամենաարժեքավոր ընդհանրացումները, որոնք պետք է վերաբերեին «նոր սերնդին» համակած «սկեպտիկյան ուղղությանը»։ Կասկած չկա, որ հատվածը կրճատվել է բացառապես գրաքննական նկատառումներով։

Էջ 236, տ. 8. «Աղաչեցէք զՏէր հնձոյդ հանել զմշակս ի հունձս իւր» — Նալբանդյանը մեջբերումը կատարել է որոշ աղավաղումներով, պետք է լինի՝ «արդ աղաչեցէք զՏէր հնձոց՝ զի հանցէ մշակս ի հունձս իւր»։ (Տե՛ս Աւետարան ըստ Մատթեոսի, գլ․ Թ․ 38)։

էյ 1237 տ. 32. «...ո՛հ դորա ընդդեմ շատ բան կա ասելիք, որ թողում ենք մի ուրիշ ժամանակի» — Նալբանդյանը այստեղ նկատի ունի շերամաբուծության վերաբերյալ այն դիրքը, որի մասին հիշատակում է նրա առաջին կենսագիր Միքայել Տեր-Գրիգորյանը. «Բացի Փարպեցու թղթից,որ այժմ կարդացողի ձեռքին է, Նալբանդյանցը թողավ հետագա գրավոր աշխատությունքր, որ տակավին չեն տպած. ա. Շերամաբուծություն. եվրոպական անվանի բնապատումների շարադրություններից քաղած և Հայաստանի դրության հարմարեցրած։ Այս գործը, որ այժմ մեր մոտն է, չէ պարզագրած և միանգամայն վերջացրած, ուստի մենք պարզագրեցինք և մտադիր ենք, որքան կարող ենք պակասը լրացուցանել, օգուտ քաղելով նույն հեղինակների գրվածքներից,որոնց համեմատ աշխատասիրել էր հանգուցյալը։ Երբ հաջողի մեզ տպել դրան, մենք կնշանակենք որն է մեր ավելցուցածը» ։

(Տե՛ս Ղազար Փարպեցու գրած թուղթը թարգմանություն և բացատրությունք Մ. Նալբանգյանց։ Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը։ Ս.Պետերբուրգ, 1868 թ.)։

Այղ աշխատությունը Մ. Տեր-Գրիգորյանը չի հրատարակել, իսկ ձեոագիրը մեզ չի հասել։

Էջ 239, տ. 32. «...բայց մեր հատվածը Մաթուսաղայի կյանքից անցկացավ» — Ըստ Աստվածաշնչի Մաթուսաղան ապրեց 969 տարի։

«Եւ եղեն ամենայն աւուրք Մաթուսաղայի զորս եկեաց՝ ամք իննհարիւր վաթսուն եւ ինն» (Տե՛ս Աստուածաշունչ, Ծնունդք, գլ. Ե., 27)։

ԿՐԻՏԻԿԱ «ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ» ԱԶԳԱՅԻՆ ՎԻՊԱՍԱՆՈՒԹՅԱՆ (ՀԱՏՎԱԾ)


Ինքնագիրը չի պահպանվել։ Գրվել է 1863 թ. Պետրոպավլովյան բերդում։ Առաջին անգամ լույս է ընծայվել «Հանդես գրականական և պատմական», 1890, դիրք 322—352։

Այնուհետև մտել է ԵԼԺ III հատորը (1940)։ /