Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու դատողությունների շարքում։ Մեզ հասած պատառիկում հեղինակը անդրադառնում է այնպիսի կարևորագույն հարցերի, որոնք միշտ եղել են նրա տեսադաշտում լեզվաբանական հարցեր քննելիս՝ համազգային դրական լեզվի ընտրության գործում բարբառների ունեցած դերը, հայ նոր և հին լեզուների համադրությունը, մայրենի և օտար լեզուների փոխհարաբերությունը և այլն։

Աշխարհաբարի զարգացումը դիտելով ինչպես ժողովրդի կենդանի խոսակցական լեզվի վրա հիմնված բնական պրոցես, որը չի հանդուրժում արհեստական միջամտություններ, Նալբանդյանը զգուշացնում է այս կամ այն բարբառին ստրկորեն ենթարկվելու վտանգից, որոնք, իր կարծիքով, «պիտի ընկնեն ճարտարապետ հեղինակների քուրայի մեջ և այնտեղ հալվելով և քիմիաբար (ֆիզիկաբար ո՜չ) միանալով պիտի դուրս գան ոչ որպես թլպատություն կամ անթլպատություն, այլ որպես նոր արարած»։ Բայց ամենից ավելի նա ծառանամ էր «հին լեզվի կեղևին ստրկանալու» դեմ։ Դիմելով նրանց, ովքեր կողմ էին դրան, Նալբանդյանը գրում էր. «...այն բարձրաստիճան պատվանդաններից իջեք հասարակ ժողովրդի մեջ։ Հին լեզվի կարկատանները այնքան հարմարության ունեին նոր լեզվին, որքան խաչը Աթենասին, որ Սիքստոս հինգերորդը տրվեց Աթենասի արձանի ձեռքը, խլելով նորա նիզակը»։

Այս բառերում Նալբանդյանն է իր ամբողջ հասակով ժողովրդական լեզվի կրքոտ պաշտպանությամբ, իր տեսակետի ճշմարտության խորին համոզվածությամբ, հնին կառչածների նկատմամբ անողոք ծաղրով։

Այս մասին տե՜ս նաև «Կրիտիկա «Սոս և Վարդիթեր» հոդվածի կոմենտարում։

Էջ 259, տ. 1. «Ավետիքյան հ. Գաբրիել ականավոր քերականը, սորանից հիսուն տարի առաջ խոստովանել է իր ընտիր քերականության մեջ, նոր լեզվի սեփական ուղղության իրավունքը» —1815 թ. Վենետիկում լույս ընծայած «Ըերականութիւն հայկական, նորող քննութեամբ և կարդալ» աշխատության առաջաբանում Գաբրիել Ավետիքյանը գրում է. «Բայց արդ՝ միթէ ածի՞ հասուցի՞ արդեօք սովիմբ այսու ի ծայր քերթողականին՝ որ ինչ հայախոս լեզուի են ձիրք և յատկութիւն բովանդակաբար. նա թէ ոք զնախադուռն ևեթ հայկաբանութենե ցուցանել՝ զիս վարկանիցի, ոչինչ դժուարանամ անգոսնող մտօք, այլ իրաւունս ևս խոստովանիմ առ այլովք անբալ տեղեկութեամբք որոց պատճառս ետու առուգագոյն բանաքննաց ի խնդիր ելանել, անձանձրույթ՝ և ոչ վերիվերոյ դեգերանօք հետազոտեալ ղխորշս գրոց» (էջ զ, է)։

Էջ 267, տ. 7. «Ասես թէ լուսահոգի Խառաւպանին Կըկռիկյանի հետ է կռվում» — Նայբանդյանր նկատի ունի «Ընծա» խորագրով գրքույկի հեղինակ Գրիգոր վարդապետ Խառապաճի Կարապետյանի առանձին թերթիկով հրատարակած այն ընդդիմախոսությունը, որ նա գրել է ի պատասխան Թոռնակ Կրկոիկյտնի փայլուն երգիծական գործի՝ «Ընդունելություն ընծայի»։ Թերթիկի լրիվ վերնագիրն է՝ «Թ. Կըկռիկյան եւ իր Մանտալ, Ծուռբերան, Թացվարտիկ, Անօրենք և այլն թղթակիցներուն պատասխանի», Փարիզ, 1857։

Էջ 271, տ. 30. «(Մինչև որ Սալլանթյանց Միքայեյ եպիսկոպոսը...»— Նկատի ունի Միքայել վարդապետ Սալլանթյանի «Քերականոլթիւն գրաբար լեզուիս Հայոց» (Մոսկվա, 1827) գրքի 13-րդ էջում, Բ գլխում «Յաղագս անուան» բաժինը, ուր հեղինակը գրում է. «Իսկ առաքական անուն կոչին այնք, որք նշանակեն գիրս վերացեալս... և ամ արմատք բայից․ ևս և բառք՝ որք ի վերջոյ ունին կցեալ զմի ի մասնկանցս իւն, ութիւն, ումն, ունդ․ ուստ, անք, ուած...»։ 491