Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քերովբե Պատկանյանի գրած հոդվածը՝ Հայաստանի պատմության վերաբերյալ, ասելով, որ «եթե ես ազատ լինեի, երկրային և ոչ մի բարիքի համար պ. Պատկանյանին արժան չէի նստեցնիլ նրա հայոց պատմության վերարերյայ գրած հոդվածը» (ԵԼԺ, հ. IV, էջ 142)։

Նկատի առնելով, որ Նալբանդյանի «Երկու խոսքը» պատասխան էր Քերովբե Պատկանյանի «Հյուսիսում» տպագրված հոդվածի, կարելի է ենթադրել, որ այն դրվել է 1863 թ. հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին։

է « 274, տ. 21. «Առաջին հանցանք. «Հյուսիսափայլի» լեզուն ծանր է. արվեստական է, անհասկանալի է» —Ակնարկը դարձյալ վերաբերում է Ռափայել Պատկանյանին, որը դեռևս Ստ. Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» (1857) գրքի լույսընծայման կապակցությամբ Գևորգ Քանանյանին դրած մի նամակում քննադատության էր ենթարկում Ստ. Նազարյանի լեզվի արհեստականությունը, «նորա կարծիքով գրելը, կնշանակե բարձրաձայն աղաղակելով ամենին հայտնել․ հիմարնե՛ր, էշե՛ր, լսեցե՛ք ինչպես ես КУДРЯВО հնարել գիտեմ Вычурные фразы: Դուք ասում եք ձի․ ես կասեմ՝ նժույգ. դուք կասեք՝ ես գնացի տուն և կերա ինձ համար պատրաստած ճաշը, ես կասեմ՝ ես ի կողմն իմ տան ոտնաշարժություն արարի և իմ մարմնեղեն գործարանը լուցի մարմնակագդուրիչ նյութերով, —և կարծում է, թե խիստ ազնիվ կերպով րանաստեզծեց (Ռ. Պատկանյան, Եժ, Ե., 1970, հ. VI, էջ 147)։

Հավանորեն, Ռ. Պատկանյանը նման կարծիքներ է հայտնել նաև բանավոր, ներառնելով նաև «Հյուսիսափայլը»։ Այդ նկատի ուներ Նալբանդյանը, շեշտելով, որ «եթե ոչ գրով, գոնե բերանացի շատ լսած ենք բացասական կարծիքներ»:

Էջ 274, տ. 34. «...տանկի ասածին պես. իշ оլսուն»- Այսինքն՝ գործ լինի, մի բան արած լինենք։

Էջ 278, տ. 8. Ձեռագրում գրված է սխալ՝ JOI partage փոխանակ je partage.

Էջ 276, տ. 31. «Ex uso in abuso»— «Հարկադրված չարաշահե», (լատ.):

Էջ 277, տ. 2. գռենի բառի վրա հեղինակը դրել է ծանոթության նիշ, բայց մոռացել է գրել ծանոթությունը։

Էջ 277, տ. 15. «...այլ և մանավանդ 1862 թվականում ժողովրդական լեզվի բաղդասությունը տարել դրել է բուն հին լեզվի բաղդասության տակ»— Նալբանդյանի այս նկատողությունը վերաբերում է Ստ. Նազարյանին. 1862 թ. «Հյուսիսափայլի» էջերում ինքնուրույն և թարգմանական երկերով հիմնականում հանդես էր գալիս ինքը խմրագիրը, որի լեզվական ատաղձում իրոք նկատելի են արհեստականությունն ու գրաբարյան ձևերի շարահյուսության օգտագործումը։ Բերենք մեկ օրինակ «Սեր և ամուսնություն» հոդվածից, «Նոքա են մեծահասակ, նուրբ և վայելչակազմ, նոցա դեմքի գծագրությունքը են ազնիվ և զուգապատշաճ և նոցա հայտնողականությունը վնասում չէ գեղեցկությանը» («Հյուսիսափայլ», 1862, № 3, էջ 117)։ Էջ 279, տ. 15. «Ո՜ տայր ինձ զամենայն Իսրայել ի մարգարես» — Բերված է հիշողությամբ, պետք է լինի «Եւ ո տայր զամենայն ժողովուրդս Տեաոն մարգարէս» (Տե՛ս Աստուածաշունչ, Թիւք, ԺԱ, 29)։ Էջ 279, տ. 16. «Բանաղի մարգարեների եղեռն էլ Կիսոնի հեղեղատում կատարեց»—Եղիա մարգարեն Բահալի 450 մարգարեներին, որոնք չկարողացան ցույց տալ Բահալի հրաշքը, իջեցրեց Կիսոնի հեղեղատը և ժողովրդի ձեռքով կոտորեց։

Այսինքն՝ անկարող մարգարեները արժանի են կոտորվելու (Տե՛ս Աստուածաշունչ, Գ․, թագ. երրորդ, ԺԸ, 40)։